Հռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ Դիլանին
Նոյեմբերի 4-ին Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանի Առաքելական պալատում ընդունել է ամերիկացի երգիչ, երգահան և գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Բոբ Դիլանին։ Հռոմի պապը երաժշտին նվիրել է վարդարան, իսկ Դիլանը պոնտիֆիկոսին է հանձնել իր ինքնակենսագրական գրքի՝ «Chronicles: Volume One»-ի օրինակը, հայտնում է Vatican news-ը։
Հանդիպումն առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն հանգամանքով, որ դեռևս 2026 թվականի հուլիսին Լևոն XIV-ը զինաթափման թեմայով հրատարակված գրքի նախաբանում մեջբերել էր Դիլանի՝ 1963 թվականին գրված «Go Away You Bomb» (Կորչի՛ր, դու ռումբ) հակապատերազմական ստեղծագործության տողերը՝ դատապարտելով սպառազինությունների համաշխարհային մրցավազքն ու միջուկային զենքի սպառնալիքը։
85-ամյա Բոբ Դիլանը ներկայումս Իտալիայում է՝ «Rough and Rowdy Ways» համերգային շրջագայության շրջանակում։ Նոյեմբերի 5-ին նա համերգով հանդես կգա Հռոմում։
Սա Դիլանի առաջին հանդիպումը չէ Հռոմի պապի հետ․ 1997 թվականին նա ելույթ է ունեցել Հովհաննես Պողոս II պապի ներկայությամբ՝ Բոլոնիայի Ազգային Հաղորդության (Եվխարիստիայի) համագումարի շրջանակում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է