Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին Սպիտակ տանը հայտարարությամբ հանդես կգա Ուկրաինայի Խերսոնի մարզի՝ ռուսական օկուպացիայի տակ գտնվող Օլեշկի քաղաքում իրականացված մարդասիրական առաքելության արդյունքների վերաբերյալ։
Հնարավոր է՝ այդ օրը նա նաև հանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մարդասիրական հրադադարի հարցը, նշված է Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Մելանյա Թրամփի ելույթը նախատեսված է հինգշաբթի՝ նոյեմբերի 5-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 11:00-ին։ Միաժամանակ հստակեցված չէ՝ արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը կկայանա նույն օրը։
Ինչպես հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան, ամերիկյան կողմի հետ հանդիպմանը կմասնակցեն Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Արախամիան և մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։
Ռուսական կողմից Սպիտակ տուն կժամանեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և օմբուդսմեն Յանա Լանտրատովան։
Հրադադարը Օլեշկիում
Օլեշկիում և հարակից տարածքներում մարդասիրական հրադադարը հաստատվել էր հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան և գործել մինչև նոյեմբերի 1-ը՝ ժամը 22:59-ը։
Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել կողմերի միջև՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ։ Մոսկվան և Կիևը նրան ներկայացրել են որպես մարդասիրական դադարի ապահովման գործում առանցքային միջնորդ։
Գործողության ընթացքում Օլեշկիից տարհանվել են հարյուրավոր քաղաքացիական անձինք, իսկ քաղաք և հարակից տարածքներ են հասցվել մարդասիրական օգնության բեռներ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո