Բացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերից
Իրանը Հնդկաստանի, Չինաստանի, Իրաքի և Կատարի նավերին ազատել է Հորմուզի նեղուցում գործող տարանցման սահմանափակումներից, հայտարարել է երկրի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ամիր Հայաթ Մոգադդամը։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։
«Մենք ներկայում Հնդկաստանին, Չինաստանին, Իրաքին և Կատարին ազատել ենք Հորմուզի նեղուցում գործող տարանցման սահմանափակումներից։ Այդ երկրների նավերն ազատորեն անցնում են, և ամերիկացիները նույնպես չեն խոչընդոտում դրանց ընթացքը», - ասել է նա։
Մոգադդամը նշել է, որ այս բացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերից։ Նա հավելել է, որ Թեհրանը նպաստում է հնդկական նավերի անցմանը՝ հնարավորություն ընձեռելով Իրանին Հնդկաստանից դեղամիջոցներ ներկրել։
Պաշտոնյան ընդգծել է, որ չինական նավերի համար արվող բացառությունը նպատակ ունի ապահովելու Պեկինի քաղաքական աջակցությունը: Մոգադդամի խոսքով՝ Իրանը տարանցման վճար է գանձել հնդկական և չինական նավերից, սակայն թույլ է տվել Կատարի նավերին անցնել առանց վճարի:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն