Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարանները
Ֆրանսիայի երեք տարածաշրջանային արյան բանկերի սառնարանային համակարգերը ենթարկվել են կիբեռհարձակման։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակիից երկուշաբթի գիշերը՝ եվրոպական մի շարք երկրներում սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա իրականացված համաժամանակյա հարձակումների ֆոնին։
Ֆրանսիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ կիբեռանվտանգության միջադեպը թիրախավորել է Արյան ֆրանսիական հաստատության (EFS) մի քանի տարածաշրջանային ստորաբաժանումների սառնարանային պահեստների վերահսկման և կառավարման համակարգերը։
Այդուհանդերձ, միջադեպը չի ազդել արյան պաշարների վրա։
Մոտավորապես նույն ժամանակահատվածում հաքերները միջամտել են նաև եվրոպական ութ երկրների խանութների սառնարանային համակարգերի աշխատանքին՝ ստիպելով առևտրային ցանցերին ոչնչացնել մեծ քանակությամբ սննդամթերք։ Հարձակումը նման է Ֆրանսիայում երեք շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ տասնյակ սուպերմարկետներ էին տուժել։
Ներկայումս հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչպես է իրականացվել հարձակումը, ինչ սարքավորումներ են տուժել և երբ հնարավոր կլինի անվտանգ կերպով վերագործարկել համակարգերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է