Հայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսում
Հայաստանում Եվրոպական միության գրասենյակից հայտնում են, որ 2026 թվականի նոյեմբերի 3-5-ը Նիդերլանդներում անցկացվող International Floriculture Trade Fair (IFTF) միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցում են հայկական կտրված ծաղիկներ արտադրող չորս ընկերություն՝ Armenia Rose, Green House, Miss Rose և Rose Art։
IFTF-ն ծաղկաբուծության ոլորտի առաջատար միջազգային հարթակներից է, որը մեկտեղում է աշխարհի տարբեր երկրների արտադրողներին, արտահանողներին, գնորդներին և ոլորտի մասնագետներին։
Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) աջակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեքաշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակում, ընկերությունները կարևոր քայլ են կատարում դեպի միջազգային շուկաներ։
Առաջին անգամ այսպիսի հարթակում ներկայանալը պարզապես արտադրանքը ցուցադրելու հնարավորություն չէ։ Այն հնարավորություն է՝ միջազգային գնորդներին ներկայացնելու հայկական ծաղիկների որակն ու ներուժը, հաստատելու նոր գործարար կապեր, ծանոթանալու շուկայի միտումներին և միջազգային պահանջներին, ինչպես նաև բացահայտելու արտահանման նոր հնարավորություններ։
Սա կարևոր հանգրվան է Հայաստանի ծաղկաբուծության ոլորտի համար և մեկնարկային քայլ՝ միջազգային ներկայությունն ընդլայնելու ու արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ճանապարհին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը