Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանն արդեն երրորդ տարին է, ինչ ակտիվ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, բայց ներկա է մշտական ներկայացուցիչների բոլոր ամենշաբաթյա խորհրդակցություններին, լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը` եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի շրջանակներում:
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը պետք է կայացնեն Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը։
Մասադիկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից արդեն կա որոշման նախագիծ՝ կապված Հայաստանի հետ։ Նա պարզաբանել է, որ ներկայումս կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու մասին քննարկում չկա։
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կարգավորում է այն միջոցառումները, որոնք կարող են կիրառվել անդամ պետությունների նկատմամբ, եթե նրանք չկատարեն իրենց պարտավորությունները, այսինքն՝ եթե երկու տարի մուծում չանեն կազմակերպության բյուջե։ Նման դեպքում երկիրը կարող է զրկվել իր քաղաքացիներին ՀԱՊԿ քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքից։ Ավելին` Երևանը կարող է զրկվել նաև կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև իր վճարների լրիվ մարումը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի