Ինտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբ
Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի չորրորդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով վստահ առավելության հասավ նիդերլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ։
Միլանյան թիմի կազմում հանդիպման հաշիվն արդեն 8-րդ րոպեին բացեց Յան Բիսեկը։ Առաջին խաղակեսի 34-րդ րոպեին Պիո Էսպոզիտոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ երկրորդ կեսում՝ 54-րդ րոպեին, Պյոտր Զիելինսկին հաշիվը դարձրեց խոշոր (3-0)։ 66-րդ րոպեին Էսպոզիտոն կարող էր դառնալ նաև դուբլի հեղինակ, սակայն նրա խփած գնդակը չեղարկվեց VAR համակարգի միջամտությունից հետո։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից և խաղադաշտ դուրս եկավ 57-րդ րոպեին՝ փոխարինելով Հական Չալհանօղլուին։
Լիգայի փուլի 5-րդ տուրում «Ֆեյենորդը» նոյեմբերի 24-ին (երևանյան ժամանակով՝ կեսգիշերին՝ 00:00-ին) սեփական հարկի տակ կընդունի պորտուգալական «Պորտուին», իսկ «Ինտերը» հաջորդ օրը՝ նոյեմբերի 25-ին նույն ժամին կհյուրընկալի գերմանական «Շտուտգարտին»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն