Հուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյան
«Հուսով եմ՝ մեզ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և, եթե կարող ենք այդ եզրույթը կիրառել, «առողջացնել» մեր հարաբերությունները։ Նաև, ապրանքներին վերադառնալով, հուսով եմ՝ այդ սահմանափակումներն առաջիկայում կվերացվեն»։ Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Հայաստանից այլ երկրներ, այդ թվում՝ ԵՄ և Ծոցի երկրներ ապրանքների արտահանման մասին։
Նախարարի խոսքով՝ ինքը միտումնավոր կերպով է ոչ համակարգված օրինակներ բերում. օրինակ՝ Օմանում հնարավոր է գտնել հայկական դեղձ, Կատարում՝ հայկական ելակ։ Վերադառնալով ԵՄ-ին՝ նա նշեց, որ Ռումինիայում, օրինակ, հնարավոր է գտնել հայկական պղպեղ և այլն։
«Ուզում եմ ասել, որ այս առաջին քայլերը բավականին ոգևորիչ են և լավատեսության հիմք են տալիս»,– նշեց նախարարը։
Միրզոյանը հայտնեց նաև, որ երեկ են տեղեկացել, որ, բացի ԵՄ-ից, Միացյալ Թագավորությունն էլ է որոշում կայացրել Հայաստանին տրամադրել ինքնավար առևտրային միջոցներ, այսինքն՝ նույն սկզբունքով, որով մենք կարող ենք արտահանում իրականացնել ԵՄ երկրներ, կարող ենք արտահանում իրականացնել նաև ՄԹ։
«Շատ հետաքրքիր ուղղություններով կան հետաքրքիր ու խոստումնալից արդյունքներ։ Միանգամից ուզում եմ ասել, որ մեծ ծավալների ու քանակների մասին չէ խոսքը, իհարկե, դեպքերի մեծ մասում, և սա շատ հասկանալի ու բացատրելի է՝ նոր շուկաներ են ուսումնասիրվում, այդ թվում՝ լոգիստիկ խնդիրներ հաղթահարելով։ Սկսել են փոքր խմբաքանակներով, և հիմա ծավալներն էականորեն ավելացվում են»,– ասաց նախարարը՝ նշելով, որ շատերն արտահանման շուկաներ ասելիս նկատի են ունենում առաջին հերթին Ռուսաստանն ու ԵՄ-ն, սակայն աշխարհը սահմանափակված չէ նրանցով։
«Կան այլ երկրներ, այլ շուկաներ, այլ մայրցամաքներ, և միշտ ուրախությամբ նշում եմ Ծոցի երկրներ մեր ապրանքների արտահանումը, որտեղ ունենք շատ հաջողված օրինակներ»,– ընդգծեց ԱԳՄԱ նախարարը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո