Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան
Մեծ գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ, որ 2027 թվականին լինելու է 2026-ի մեր վարած արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունը՝ որոշակի շեշտադրումներով և փոփոխություններով, որոնք կապված են նախևառաջ նախարարության անվանման, ըստ դրա՝ նախարարության մանդատի և կենտրոնացվածության հարցերի հետ։
Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման շրջանակում, հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ 2027-ին առաջնային ուշադրությունը կլինի մեր տարածաշրջանը և մեր անմիջական հարևանությունը։
«Ընդհանուր առմամբ, եթե բնութագրենք, ՀՀ-ի շուրջ խաղաղության և համագործակցության միջավայրի ձևավորումն է լինելու մեր առաջնային նպատակը, ՀՀ ինքնիշխանության և անկախության ամրապնդումը, մեր պետության հարատևությանը նպաստելը և ամրապնդելը»,- ասաց Միրզոյանը՝ այդ համատեքստում ընդգծելով՝ մեր ուշադրության կենտրոնում լինելու են մեր չորս անմիջական հարևանները։
«Մեր հանձնառությունն է րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա նաև վավերացումը ձեր օգնությամբ, և մինչ սրա՝ ֆիզիկապես հնարավոր դառնալը մենք, իհարկե, շարունակելու ենք Ադրբեջանի հետ խաղաղությունից բխող և խաղաղությունն է՛լ ավելի ամրապնդող մի շարք քայլերի և համագործակցության ուժեղացումը, ընդլայնումը, ինչպիսիք են, օրինակ, երկկողմ առևտուրը, Ադրբեջանի կողմից իր տարածքի բացումը Հայաստան եկող և Հայաստանից գնացող բեռների համար։
Վստահ եմ՝ ԹՐԻՓՓ-ի և մյուս ծրագրերում հետզհետե նույնը կլինի՝ ադրբեջանական բեռները կօգտագործեն Հայաստանի տարածքը անցման համար»,- նշեց նախարարը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են