Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից
Ռոբոտաշինության և արհեստական բանականության ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից։ Կձևավորվեն բակալավրիական, մագիստրոսական և դոկտորանտական ծրագրեր, որոնցում հնարավորություն կունենան ներգրավվելու նաև համապատասխան բազային կրթություն ունեցող ուսանողները։ Այս մասին խոսվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի նիստում՝ Ֆիզիկական արհեստական բանականության ծրագրի քննարկման ժամանակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել է՝ նախաձեռնության շրջանակում նոր ընդունելությո՞ւն է կազմակերպվելու, թե՞ ներգրավվելու են արդեն գործող ֆակուլտետների ու ամբիոնների ուսանողները։
Անդրեասյանը պարզաբանել է, որ նախատեսվում են երկու հնարավորություններն էլ։ «Պարոն վարչապետ, կլինի և՛ մեկը, և՛ մյուսը։ Մենք ունենալու ենք թե՛ բակալավրիական ծրագիր, թե՛ մագիստրոսական, թե՛ դոկտորանտական։ Բնականաբար, մագիստրատուրայի համար արդեն կուղղորդվեն ուսանողներ այն խմբերից, որոնք ավելի համապատասխան բազային կրթություն կունենան դրա համար, բայց կունենանք նաև նոր կրթական ծրագիր և բակալավրիատի ընդունելություն»,-ասել է նախարարը։
Փաշինյանը քննարկման ընթացքում դիմորդներին ուղղված ուղերձ է հնչեցրել՝ նշելով, որ տեխնոլոգիական ուղղություններով կրթությունը շարունակել ցանկացողները կարող են դիտարկել ռոբոտաշինության ծրագրերը՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։
Անդրեասյանն իր հերթին նաև բացատրել է ծրագրի իրականացման համար Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի ընտրությունը։
«Ինչո՞ւ են ընտրվել հենց այս բուհերը․ որովհետև սա, ըստ էության, արդեն արվում է այն տեսլականով, որ նաև տեխնոլոգիական համալսարանի հիմքն է դնում այն ուղղություններով, որոնք պետք է զարգացվեն մեր բուհական ռեֆորմի շրջանակներում»,- նշել է նա։
Նախարարը հավելել է, որ կառավարության նույն օրվա որոշումներով ծրագրի մեկնարկի համար հատկացվել է շուրջ 168 միլիոն դրամ՝ ընդգծելով, որ սա գիտության ոլորտին տրամադրվող հավելյալ ֆինանսավորում է, որը շարունակվելու է յոթնամյա ծրագրի ընթացքում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ