Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ Անվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվի Չունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասին Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա Կալաս Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց Մեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. Միրզոյան Մեկ առողջություն, մեկ ապագա Հավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի Կանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆ Ղրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից Վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)

Սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցըՌոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականիցՎարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանըԼիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց ՖեներբահչեինՀայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսումՋեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմըԴիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի
Հայաստան

Մեկ առողջություն, մեկ ապագա

Մեր առողջությունն ու բարեկեցությունը սկսվում են մեզ շրջապատող միջավայրից՝ օդից, որը շնչում ենք, ջրից, որը խմում ենք, սննդից, որն ուտում ենք, և այն միջավայրից, որտեղ ապրում ենք։ Այս պարզ գաղափարն ընկած է «Մեկ առողջություն» մոտեցման հիմքում։ Այն ընդունում է, որ մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը սերտորեն փոխկապակցված են, և կոչ է անում համատեղ ջանքերով պաշտպանել դրանցից յուրաքանչյուրը։

Երբ աշխարհը նշում է «Մեկ առողջության» օրը, դա կոչ է հանրային առողջապահության, կենդանիների առողջության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ոլորտների փորձագետներին՝ քաղաքականություն մշակողների և տեղական համայնքների հետ միասին համախմբել ջանքերը՝ մշակելու համալիր լուծումներ այնպիսի առողջապահական մարտահրավերների համար, որոնք վերաբերում են բոլորին։

Այս տեսլականն ընկած է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ), ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱԿՇՄԾ) և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) միջև քառակողմ գլոբալ համագործակցության հիմքում։ Միավորելով իրենց համապատասխան ​​փորձն ու մանդատները՝ այս չորս կազմակերպություններն աջակցում են երկրներին՝ կյանքի կոչելու «Մեկ առողջություն» մոտեցումը՝ ամրապնդելով կանխարգելումը, համաճարակաբանական դիտարկումը ու պատրաստվածությունը՝ միաժամանակ անդրադառնալով առողջության վրա ազդող էկոլոգիական և հասարակական գործոններին։

Հայաստանում «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ավարտին՝ հնարավորություն ունենք իմաստավորելու այդ փոխադարձ կապը և դրա նշանակությունը թե՛ ողջ աշխարհի, թե՛ Հայաստանի ապագայի համար։ Բնության և կենսաբազմազանության պաշտպանությունը ոչ միայն բնապահպանական պատասխանատվություն է, այլև ներդրում՝ ավելի առողջ, ավելի անվտանգ և ավելի դիմակայուն համայնքների ստեղծման գործում։

Հայաստանը պարզ օրինակ է այն բանի, թե ինչու է «Մեկ առողջություն» մոտեցումն արժեքավոր։ 2005 թվականին մալարիայի վերացման գործում երկրի արձանագրած հաջողությունը ցույց է տալիս, թե ինչ արդյունքների կարելի է հասնել համակարգված հանրային առողջապահական գործողությունների միջոցով։ Սակայն կլիմայական և շրջակա միջավայրի պայմանների փոփոխությանը զուգընթաց ի հայտ են գալիս օտարածին (ինվազիվ) մոծակների հետ կապված նոր մարտահրավերներ։ Արևմտյան Նեղոսի վիրուսով հիվանդության վերջին դեպքերը, ինչպես նաև լեյշմանիոզի և տզերի միջոցով փոխանցվող հիվանդությունների (ինչպիսիք են Լայմի հիվանդությունը և Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդը) հետ կապված չնահանջող ռիսկերն ընդգծում են մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության միջև սերտ կապը։ Այս ռիսկերը վկայում են առողջության վրա կենսաբազմազանության ազդեցության մասին։ Մոծակները, մլակները և տզերը կախված են շրջակա միջավայրի որոշակի պայմաններից և փոխազդում են վայրի բնության, ընտանի կենդանիների և մարդկանց հետ։ Ջերմաստիճանի, հողօգտագործման բնույթի, բուսականության, ջրային համակարգերի կամ կենդանիների բնակավայրերի փոփոխությունները կարող են ազդել դրանց տարածվածության և ակտիվության վրա։ Մարդկանց վարքագիծը, քաղաքայնացումը (ուրբանացումը) և մարդկանց ու կենդանիների միջև փոխազդեցության աճը նույնպես կարող են ազդել հիվանդությունների փոխանցման ռիսկերի վրա։

«Մեկ առողջությունը» այլևս ընտրության հարց չէ և պետք է գաղափարից անցնի գործնական քայլերի։ Հայաստանի համար «Մեկ առողջությունը» նշանակում է համատեղ աշխատանք՝ պարենի և ջրի աղբյուրները պաշտպանելու, հիվանդությունների բռնկումների դեմ պատրաստվածությունն ուժեղացնելու և ավելի առողջ համայնքներ կառուցելու համար։ Գիտական ​​հետազոտությունների, համայնքների ներգրավվածության և քաղաքական կայուն հանձնառության հետ միասին այն կարող է նպաստել թե՛ մարդկանց, թե՛ շրջակա միջավայրի համար ավելի դիմակայուն ապագայի կերտմանը։

Հայաստանը կարող է «Մեկ առողջությունը» դարձնել երկարաժամկետ ​​ազգային առաջնահերթություն, քանի որ առողջ շրջակա միջավայրը պարզապես ժառանգություն չէ գալիք սերունդների համար. այն կարևոր է այսօրվա մարդկանց առողջության և անվտանգության համար, և երբ բնությունը ծաղկում է, ծաղկում է նաև Հայաստանը։

armenpress