Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ Պապոյան Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը FAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը Մենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Ռուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրել Իրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ) Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետ Հայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

ՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԱվելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըՎարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ)Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱսիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում
Սպորտ

Հավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի

Պորտուգալական «Տորենսեի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոաու Նունուն Եվրոպա լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսում խոսել է հայկական թիմի ուժեղ կողմերի, իր եվրոպական նորամուտի և սպասվող դիմակայության կարևորության մասին։

41-ամյա մասնագետը, որն ընդամենը մի քանի օր առաջ է փոխարինել Լուիշ Տրալյաոյին, ընդգծել է, որ իրենց գլխավոր նպատակը պորտուգալական ֆուտբոլն արժանապատվորեն ներկայացնելու գործընթացը շարունակելն է։

«Արդյունքներից զատ, ամենակարևորն այն է, որ «Տորենսեն» շատ լավ է ներկայացրել մեր ֆուտբոլը։ Ցանկանում ենք շարունակել նույն ոգով և լինել առավելագույնս մրցունակ։ Եվրոպա լիգայի մեկնարկից առաջ սպասելիքները մեծ չէին, սակայն թիմի գրանցած արդյունքը նախկին մարզչի, խաղացողների և ամբողջ ակումբային կառույցի քրտնաջան աշխատանքի պտուղն է։ Մնացած հինգ տուրերում պայքարելու ենք յուրաքանչյուր մրցակցի դեմ։ Հավատում եմ, որ վաղը կարող ենք հասնել ցանկալի արդյունքի», - նշել է Նունուն։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե պորտուգալական ակումբը համարվում է առաջիկա դիմակայության ֆավորիտը, մարզիչը նկատել է, որ դա իրենց վրա լրացուցիչ ճնշում չի գործադրում. «Որևէ ճնշում չեմ զգում։ Եթե առաջնորդվեինք բուքմեյքերական գործակիցներով, ապա մրցաշարի մեկնարկից առաջ մեզ զրո միավոր էին կանխատեսում։ Բայց խաղադաշտում այլ պատկեր տեսանք, և մենք չենք պատրաստվում ընկնել այդ թակարդը։ Եվրոպա լիգայի յուրաքանչյուր հանդիպում մեզ համար նոր հնարավորություն է, որին հասել ենք սեփական քրտինքով։

Ոչ մի մրցակցի անհաղթահարելի չենք համարում, բայց և չենք պատրաստվում թերագնահատել որևէ մեկին, քանի որ այս մրցաշարում բոլոր թիմերն էլ բարձրակարգ են։ Մեր նպատակն է պայքարել մինչև վերջ և ութերորդ տուրից հետո տեսնել, թե որտեղ ենք հայտնվել։ Պետք է պահպանենք համեստությունը. մենք մեծ հարգանք ունենք «Արարատ-Արմենիայի» նկատմամբ»։

Հայաստանի չեմպիոնի դեմ խաղը հատուկ նշանակություն ունի անձամբ Ժոաու Նունուի համար. սա նրա մարզչական նորամուտն է եվրագավաթներում։ Այդուհանդերձ, մասնագետը չի ցանկանում կենտրոնանալ անձնական վիճակագրության վրա՝ առաջնային համարելով ֆուտբոլիստներին օգնելը։ «Թիմը գլխավորել եմ չորս-հինգ օր առաջ, սակայն առաջին իսկ օրից հասկացա, որ այստեղ հիանալի աշխատանք է կատարվել։ Ժառանգել եմ կազմակերպված, հստակ կառուցվածքով ակումբ։ Ցանկանում ենք պահպանել արդեն իսկ ձեռք բերվածը՝ միաժամանակ ներդնելով իմ ֆուտբոլային գաղափարները՝ թիմին զարգացման նոր փուլ տեղափոխելու համար», - ասել է մարզիչը։

Նունուն չի բացառել փոփոխությունները մեկնարկային կազմում։ Խավի Վասկեսի մասնակցության հարցը կորոշվի նախախաղային վերջին մարզումից հետո, իսկ Մալիկ Աբուբակարին հաստատապես բաց կթողնի հանդիպումը։

Հետաքրքրական է, որ «Արարատ-Արմենիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան, ինչպես նաև թիմի ֆուտբոլիստներ Բալանտան և Բենին նախկինում հանդես են եկել հենց «Տորենսեում»։ Նունուն անդրադարձել է նաև այս փաստին. «Տուլիպան ժամանակին աշխատել է այստեղ, նույնը վերաբերում է նաև Բալանտային ու Բենիին։ Նրանք բոլորն էլ արժանի են հարգանքի։ Տուլիպան լավ մասնագետ է և հիանալի գիտի մեր ակումբի ներքին խոհանոցն ու առանձնահատկությունները։ Բայց մենք էլ կատարել ենք մեր տնային աշխատանքը և մանրակրկիտ ուսումնասիրել ենք «Արարատ-Արմենիային»։ Հուսով եմ՝ մրցակցի մասին գիտենք գրեթե ամեն ինչ։ Ցանկանում եմ, որ Տուլիպան հաջողության հասնի իր թիմի հետ, բայց ոչ վաղը», - կատակով եզրափակել է պորտուգալացին։

«Տորենսե» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին, Լեյրիայի «Դոկտոր Մագալյաեշ Պեսոա» մարզադաշտում։ Երեք տուրից հետո պորտուգալական ակումբը 3 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 28-րդ հորիզոնականը, իսկ «Արարատ-Արմենիան» առանց միավորի եզրափակում է աղյուսակը՝ գտնվելով 36-րդ տեղում։

armsport.am