Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հինգշաբթի օրը մասնավոր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Հանդիպումը կայացել է Սպիտակ տանը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի կազմակերպած միջոցառումից հետո։ Դրան մասնակցել են Դմիտրիևը, ինչպես նաև՝ Ուկրաինայի ներկայացուցիչները։
Թրամփը չի մանրամասնել, թե ինչ հարցեր է քննարկել Պուտինի բանագնացի հետ, սակայն նշել է, որ առաջիկայում հնարավոր է համաձայնություն ձեռք բերել՝ ուղղված Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի կարգավորմանը։
ԱՄՆ պատվիրակությունը նախատեսում է միջնորդի դեր ստանձնել նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում, որոնց կմասնակցեն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ պատերազմը մոտենում է ավարտին, իսկ դրա ավարտին միտված համաձայնությունը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի վրա։ «Դա մեծածավալ համաձայնություն է լինելու, և այն կվերաբերի ոչ միայն Ուկրաինային։ Ես նույնիսկ կասեի, որ այն կարող է առնչվել ամբողջ Եվրոպային։ Դա մեծ, հիանալի համաձայնություն կլինի, և բոլորը հիացած կլինեն»,– ասել է ԱՄՆ նախագահը։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում