Նրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդները
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու որոշմանը՝ սոցիալական ցանցերում գրառում կատարելով՝ նվիրված պորտուգալացի ֆուտբոլիստին։
«Քիչ ֆուտբոլիստների է հաջողվել նվաճել ամբողջ աշխարհի երկրպագուների սրտերն այնպես, ինչպես դա արել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Նրա կարիերան բացառիկ տաղանդի, անհավանական համառության և հնարավորությունների սահմաններն ընդլայնելու անսասան ձգտման օրինակ է։
Նա ոգեշնչել է ամբողջ սերունդների, միավորել միլիոնավոր երկրպագուների և հպարտությամբ ներկայացրել Պորտուգալիան աշխարհի խոշորագույն ֆուտբոլային ասպարեզներում։
Շնորհակալություն քեզ, Կրիշտիանու, ֆուտբոլի հանդեպ քո նվիրվածության, անմոռանալի պահերի և մեր սիրելի խաղում ունեցած հսկայական ավանդի համար, որը ներդրել ես՝ հպարտությամբ կրելով Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկը։ Քո կարիերան ազգային թիմում ընդմիշտ կմնա ֆուտբոլի պատմության մի մասը»,- գրել է Ինֆանտինոն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
armsport.am


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո