2026 թ. հունիս-հուլիս ամիսներին ՀՀ մի շարք մարզերում կարկտի տեղալու հետևանքով գյուղատնտեսական (բուսաբուծության) գույքին, բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տանիքներին, տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև ջերմատներին պատճառված վնասների մասնակի մեղմման և վնասների հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական հետևանքների նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։
Ըստ հիմնավորման՝ ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրվել է, որ կարկտահարության հետևանքով վնասներ են արձանագրվել ՀՀ 9 մարզում։
Ընդհանուր գնահատված վնասի չափը գերազանցում է 3 մլրդ դրամը, որից գյուղատնտեսական վնասները կազմում են 2,046.8 մլն դրամ, իսկ ոչ գյուղատնտեսական գույքային վնասները՝ 1,084.3 մլն դրամ։
Գյուղատնտեսական վնասների ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են այն վնասները, որոնց նկատմամբ առկա են ապահովագրական կամ պետական աջակցության գործող մեխանիզմներ, և այն վնասները, որոնք դասակարգվել են որպես ոչ ապահովագրելի։ Ոչ ապահովագրելի գյուղատնտեսական վնասների ընդհանուր չափը կազմում է 269,269,095 դրամ։
Միաժամանակ գնահատվել են բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տանիքներին, տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև ջերմատներին պատճառված վնասները։ Մասնավորապես, բազմաբնակարան շենքերի տանիքների վնասված մակերեսը կազմել է 130,669 քմ, վնասված անհատական բնակելի տների տանիքների թիվը՝ 2,935, վնասված տրանսպորտային միջոցների թիվը՝ 3,638, իսկ ջերմատների ծածկի վնասված մակերեսը՝ 36,573.8 քմ։ Որոշմամբ առաջարկվում է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին հատկացնել ընդհանուր 1,235,990.5 հազար դրամ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո