Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար
Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին նախագահ և ներկայիս պատվավոր նախագահ Կոձո Տաշիման որոշել է իր թեկնածությունն առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում։
68-ամյա ֆունկցիոները հայտարարել է, որ առաջադրվելու որոշումը կայացրել է Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի լիակատար աջակցությամբ։ «Շնորհակալ եմ, որ կարող եմ այս հայտարարությունն անել՝ Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի լիակատար աջակցությամբ։ Խոսքը հաղթանակի կամ պարտության մասին չէ, այլ ամբողջ աշխարհին ցույց տալու ազնվությունը, հուսալիությունն ու սկզբունքայնությունը՝ որակներ, որոնց վրա կառուցվել է ճապոնական ֆուտբոլը։ Համոզված եմ, որ հենց այս արժեքներն են այսօր անհրաժեշտ ՖԻՖԱ-ին։ Որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, որպեսզի այդ արժեքները ներկայացնեմ համաշխարհային հանրությանը»,- ասել է Տաշիման։
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կանցկացվեն 2027 թվականի մարտին։ Մինչ այժմ այդ պաշտոնի համար առաջադրվելու մտադրություն էր հայտնել միայն կառույցի գործող նախագահ Ջաննի Ինֆանտինոն։
Տաշիման Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիան ղեկավարել է 2016-2024 թվականներին, իսկ 2015 թվականից ՖԻՖԱ-ի խորհրդի անդամ է։ Նա առաջին ճապոնացին է, որը մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար։
Թեկնածությունը գրանցելու համար Տաշիման պետք է մինչև նոյեմբերի 18-ը ստանա ՖԻՖԱ-ի անդամ առնվազն հինգ ազգային ֆեդերացիայի աջակցությունը։ Ընտրությունները կկայանան մարտի 18-ին՝ Մարոկկոյի Ռաբաթ քաղաքում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ