Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գերմանական ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Վաշինգտոնի կողմից Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանը։
Զելենսկու խոսքով՝ դեմոկրատները կողմ են ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների ամրապնդմանը։ Եթե ԱՄՆ Կոնգրեսը հանդես գա Ուկրաինային զգալի ֆինանսական օգնության և զենքի մատակարարման օգտին, «ինչպես այսօր անում և ցուցադրում են եվրոպական երկրները», դա դրական գործոն կլինի և կարող է ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, հավելել է պետության ղեկավարը:
Նույն օրը Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է հրամանագիր, որով ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին շնորհվել է ազգային շքանշան (Արքայադուստր Օլգա, 1-ին կարգի — խմբ.)՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի մարզի Օլեշկի (ուկրաիներեն՝ Олешки) քաղաքում ժամանակավոր հրադադարի համաձայնագրի կնքման գործում ունեցած դերի համար։
Հրամանագրում նշվում է Մելանյա Թրամփի «նշանակալի անձնական ներդրումը Ուկրաինային մարդասիրական աջակցության գործում, ինչպես նաև նրա ակտիվ գործունեությունը մարդու իրավունքների և բարեգործության ոլորտում»։ Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը բազմիցս արտահայտվել է ուկրաինացի երեխաների աջակցության մասին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ