Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Սպորտ

Երեք տարի, երեք մրցաշրջան

Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս կմրցի Աթենքի ԱԵԿ-ի հետ։ Հանդիպման նախօրեին «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ներկայացել է մամուլի ասուլիսի՝ անդրադառնալով առաջիկա մրցավեճի բարդությանը, Վինիսիուս Ժունիորի և Ֆեդերիկո Վալվերդեի դերակատարությանը, ինչպես նաև իր գլխավորությամբ մադրիդյան գրանդի հեռահար նպատակներին։

Պորտուգալացի մասնագետն առաջին հերթին շեշտել է, որ լավագույն ութնյակում տեղ ապահովելու համար թիմին չափազանց կարևոր միավորներ են հարկավոր, ուստի Հունաստանի գործող չեմպիոնի դեմ խաղին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ։

«Մենք մոտ ենք փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելուն, սակայն լավագույն ութնյակում հայտնվելու համար դեռ շատ անելիքներ ունենք։ ԱԵԿ-ը սեփական հարկի տակ շատ վտանգավոր է։ Բավական է նշել, որ «Ռեալը» Աթենքում անցկացրած եվրագավաթային ութ հանդիպումներից միայն մեկում է հաղթանակ տոնել։ Պետք է ամբողջությամբ նվիրվենք խաղին և պահպանենք մեր որակական նշաձողը։

Հունաստանում խաղալը միշտ էլ բարդ է։ Թեև վաղուց այստեղ չեմ եղել իմ գլխավորած թիմերի հետ, քաջ գիտակցում եմ, թե որքան ծանր է հանդես գալ տեղի մթնոլորտում։ Տանտերերը միշտ կռիվ են տալիս ամեն միավորի համար, իսկ «Ռեալի» դեմ խաղալը նրանց կրկնակի մոտիվացիա է հաղորդում»,- նշել է Մոուրինյուն։

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչը հաստատել է, որ Վինիսիուս Ժունիորը խաղադաշտ դուրս կգա առաջին րոպեներից՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով հարձակման գծում առկա մրցակցությունից։ «Մենք օժտված ենք բարձրակարգ ֆուտբոլիստներով։ Որակյալ խաղացողների առատությունը երբեք խնդիր չէ մարզչի համար․ խնդիրն այն է, երբ ընտրության հնարավորություն չունես։ Դիոմանդեն և Բրահիմը կարող են գործել երկու եզրերում էլ, Էնդրիկը՝ հիմնականում աջից, բայց նաև ձախից։ Իսկ Վինիսիուսն ամենից լավ իրեն դրսևորում է ձախ եզրում»,- ասել է պորտուգալացին։

Անդրադառնալով կադրային խնդիրներին՝ Մոուրինյուն բացահայտել է, որ թեև թիմի կառուցվածքում Ֆեդերիկո Վալվերդեն դիտարկվում է որպես կենտրոնական կիսապաշտպան, ներկայիս իրավիճակում ուրուգվայցու ծառայություններն անհրաժեշտ են նաև պաշտպանության աջ եզրում։ «Վալվերդեն առանցքային ֆուտբոլիստ է մեզ համար։ «Ռեալի» ավագի թևկապը ստիպում է նրան այլ հայացքով նայել շուրջը։ Դա լրացուցիչ պատասխանատվություն է, որը պարտավորեցնում է խաղալ ցանկացած դիրքում, եթե դա է պահանջում թիմի ու խաղընկերների շահը։ Բացարձակապես կասկած չունեմ, որ նրա համար խնդիր չի լինի փակել այն գոտին, որտեղ իր կարիքն ամենաշատն է զգացվում»,- ընդգծել է մարզիչը։

Լրագրողների հարցին, թե որքան ժամանակ է պահանջվում ներկայիս «Ռեալին» իր խաղային գագաթնակետին հասցնելու համար, Մոուրինյուն կարճ ու հստակ է պատասխանել․ «Երեք տարի, երեք մրցաշրջան»։

Միևնույն ժամանակ, մասնագետը կտրուկ հրաժարվել է զուգահեռներ տանել ներկայիս թիմի և 2010–2013 թվականներին իր գլխավորած մադրիդյան կազմի միջև․ «Չեմ սիրում համեմատել տարբեր ժամանակաշրջանների թիմերն ու ֆուտբոլիստներին։ Շատ տարիներ են անցել։ Այս կազմն ահռելի ներուժ ունի, բայց դեռ ոչինչ չի հաղթել։ Տեսնենք, թե ինչ ցույց կտա ապագան․ ես կենտրոնացած եմ բացառապես այն խաղացողների վրա, որոնք հիմա իմ տրամադրության տակ են»։

Խոսելով Հռոմում «Ռոմայի» նկատմամբ տարած կամային հաղթանակի մասին՝ պորտուգալացին նկատել է, որ նման խաղերը հոգեբանական լիցք են տալիս, սակայն ինքը չի հավատում «բեկումնային պահեր» հասկացությանը․ «Պարտված թվացող խաղում հաղթանակ կորզելը հոգեբանական առումով դրական ազդակ է, բայց խաղային տեսանկյունից ես հավատում եմ ամենօրյա գործընթացին։ Մենք օրեցօր ավելի լավ ենք ճանաչում միմյանց։ Յուրաքանչյուր մարզում և հանդիպում աճելու հնարավորություն է․ հենց աշխատանքի ու փորձի կուտակումն է թիմերին դարձնում ավելի ուժեղ»։

Կարիերայի ընթացքում «Պորտուի» և «Ինտերի» գլխավորությամբ Չեմպիոնների լիգան նվաճած մարզիչը խոսել է նաև մադրիդյան ակումբի հետ եվրոպական գլխավոր տիտղոսին տիրանալու հնարավորության մասին․ ««Ռեալի» հետ այդ հաղթանակը բոլորովին այլ զգացողություն կպարգևեր։ Դա կլիներ Չեմպիոնների լիգայի իմ երրորդ գավաթը՝ երեք տարբեր ակումբների հետ, ընդ որում՝ նվաճված աշխարհի ամենամեծ ակումբի ղեկին։ Սակայն հիմա դրանք սոսկ ենթադրություններ են, իսկ ես նախընտրում եմ ապրել իրականությամբ։ Մենք վաստակել ենք 9 միավոր, որոնցից 6-ը՝ բարդ մրցակիցների դեմ խաղերում, բայց քանի դեռ պաշտոնապես չենք ապահովել մեր տեղը հաջորդ փուլում, 1/8 եզրափակիչի մասին խոսել չեմ ցանկանում»։

Ասուլիսի ավարտին Մոուրինյուն անդրադարձել է նաև «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Խեսուս դե Միգելի ողբերգական մահվանը՝ ցավակցություն հայտնելով նրա ընտանիքին և զորակցության խոսքեր ուղղելով միջադեպի մասնակից դարձած «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոյին․ «Սա ցնցող հարված է ամբողջ աշխարհի և հատկապես ֆուտբոլային ընտանիքի համար։ Մեր բոլոր մտքերն ու զգացմունքները մահացած խաղացողի հարազատների ու ընկերների հետ են։ Միևնույն ժամանակ, սա չափազանց ծանր հոգեբանական փորձություն է նաև մյուս ֆուտբոլիստի համար, որը հայտնվել է այդ ողբերգական իրավիճակում»։

Հավելենք, որ Աթենքի ԱԵԿ-ի և Մադրիդի «Ռեալի» միջև Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի չորրորդ տուրի հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 4-ին՝ Հունաստանի մայրաքաղաքի «Ալլվին Արենա» մարզադաշտում։ Մրցավեճը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին։

armsport.am