Սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ
Եմենի Անսար Ալլահ շարժման հութիներին պատկանող բժշկական աղբյուրները հայտնել են, որ վերջին 12 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից տների վրա իրականացված ավիահարվածների զոհերի թիվը հասել է 12-ի, ևս 15 մարդ վիրավորվել է, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։
Հութիների խոսնակ Յահյա Սարին նոյեմբերի 4-ի երեկոյան հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան F-15 և Typhoon ինքնաթիռներով վերջին 24 ժամվա ընթացքում 104 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Սանայի, ալ-Ջաուֆի, ալ-Բայդայի, Սաադայի, Ամրանի, Մարիբի, Թաիզի և Լահջի ուղղությամբ:
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Եմենի կառավարական ուժերը հայտնել են, որ հութիների դեմ իրականացվող հարձակման ընթացքում, գրավելով ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, ավելի խորն են առաջ շարժվում դեպի ալ-Ջաուֆ նահանգի արևելքում գտնվող ալ-Դահիդա լեռնաշղթան։
Եմենի բանակի լրատվական ծառայությունը նաև տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են կառավարական ուժերը Թաիզ և ալ-Հազմ քաղաքներում հարվածներ հասցնում հութիների հավաքատեղիներին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն