Դիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանից դիզելային վառելիք ներկրելու նախաձեռնությունը բախվել է քաղաքական, իրավական և լոգիստիկ խոչընդոտների, հայտնում է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ ռուսական վառելիք տեղափոխող առաջին երեք լցանավերից երկուսը փոխել են երթուղիները՝ հրաժարվելով ԱՄՆ նավահանգիստներ ուղևորվելուց։ Գործարքի օրինականությունը կասկածի տակ են դրել նաև ամերիկացի մի շարք քաղաքական գործիչներ։
ԱՄՆ-ում դիզելային վառելիքի պաշարները նվազել են՝ հասնելով ավելի քան 20 տարվա նվազագույն մակարդակի։ Միևնույն ժամանակ, Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր դիզելային վառելիքի ֆյուչերսային գներն աճել են ավելի քան 60 տոկոսով, իսկ ամերիկյան բենզալցակայաններում մեկ գալոնի միջին գինը հասել է շուրջ 6,30 դոլարի։
ԱՄՆ միջանկյալ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը համաձայնության էր եկել Վլադիմիր Պուտինի հետ ռուսական դիզելային վառելիք գնելու և ԱՄՆ ներմուծելու համար՝ հույս ունենալով նվազեցնել գները և ամրապնդել քաղաքական աջակցությունը: Սակայն այս նախաձեռնությունը չօգնեց Հանրապետական կուսակցությանը: Նոյեմբերի 3-ի ընտրություններից հետո դեմոկրատները մեծամասնություն ստացան և՛ Սենատում, և՛ Ներկայացուցիչների պալատում:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո