Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասին Ռաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու է Անվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացը Հայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիր Վենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox News Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում Կոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց Լանսին Մաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներով Պետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա 2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինել

Այնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցըՌոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականիցՎարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանը
Ավտո

ՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարար

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։

Անդրադառնալով ՃՏՊ-ների, մասնավորապես՝ նախօրեին Ուշիի վթարի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց՝ հարցին պետք է համալիր նայել, որովհետև հարցի բաղադրիչներից մեկը ճանապարհային անվտանգությունն է, այսինքն՝ ճանապարհների կահավորանքը, երկրորդը՝ երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ ճանապարհային վերահսկողությունը, և երրորդը՝ վարորդների վարքագիծը։

Նրա խոսքով՝ եթե հետևենք գործընթացներին, առաջին բաղադրիչով բավական ակտիվ աշխատանքներ են իրականացվում ՏԿԵՆ-ի գործընկերների կողմից, երկրորդ բաղադրիչով էականորեն ավելացել է պարեկային ծառայության վարչարարությունը։

«Իհարկե, մենք մեր հասցեին լսում ենք տարբեր քննադատություններ, բայց մենք շարունակելու ենք նույն տեմպով, որովհետև ՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է, և վստահ գիտեք՝ 2024-2025 թվականների կտրվածքով մեզ հաջողվել է ճանապարհներին փրկել 95 անձի կյանք, և այս պահի դրությամբ ևս զոհերի և վիրավորների թվի նվազում ունենք»,- ասաց ՆԳ նախարարը։

Նախարարը համաձայնեց պատգամավորի հետ, որ ինչքան էլ իրենք վիճակագրական պատկերում տեսնում են իրենց աշխատանքը, գործընթացի տեսանկյունից էական վարքագծային փոփոխություն շատ հաճախ չի նկատվում։

«Էական է, որ վարորդների վարքագիծը ևս այս տեսանկյունից կարողանանք փոփոխել, և սա է պատճառը, որ մենք առաջիկայում նաև օրենսդրական նախաձեռնություն ենք բերելու ԱԺ՝ այն տրամաբանությամբ, որ մինչև վարորդական վկայական ստանալու համար քննությանը մասնակցելը անձը պարտադիր պիտի մասնակցի կրթական գործընթացի, որպեսզի կարողանա բավարար գիտելիքների և հմտությունների պաշար ունենալ մինչև տեսական և գործնական քննություններին մասնակցելը»,- տեղեկացրեց նա։

Սարգսյանի խոսքով՝ անվտանգությունն ունի իր գինը, և անվտանգության գինը կա՛մ պիտի լինի զոհի և վիրավորի տեսքով, կա՛մ մենք բոլորս պետք է ընդունենք, որ պետք է պատշաճ ձևով մոտենանք ճանապարհային երթևեկության կանոններին և պատշաճ վարքագիծ դրսևորենք։