Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում մասնակցել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի առաջին աշխատանքային օրվա պաշտոնական մեկնարկին։
Վարչապետը ողջունել է գագաթնաժողովի մասնակիցներին և ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետության մասին է. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն այն մասին է, որ պետությունն ամենակարևոր բանն է, որ մենք՝ որպես ժողովուրդ, կարող ենք ունենալ։ Չկա պետությունից ավելի կարևոր բան, և մեր բոլոր ջանքերը, գործողությունները, նպատակներն ու պատկերացումները կապված են և կապված պետք է լինեն պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, նրա շահերի, հարատևության տեսլականի հետ»։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պետության հարատևության տեսլականը՝ պետությունը պետք է զարգացնել և դարձնել իր քաղաքացիների համար անվտանգության, բարեկեցության, ազատության գործիք, որը պետք է փոխանցել սերնդեսերունդ։
Երկրի ղեկավարը, անդրադառնալով գաղափարախոսության վերաբերյալ քննադատություններին, ընդգծել է. «Միշտ լսում ենք այդ քննադատությունները և փորձում ենք արձագանքել դրանց՝ այն համարելով նաև կարևոր փորձություն հենց Իրական Հայաստանի գաղափարախոսության համար։ Եթե գաղափարախոսությունը պատրաստ է և կարող է պատասխանել հարցերին, նշանակում է այն կենսունակ է, իսկ եթե կան հարցեր, որոնց չի կարող պատասխանել և առաջիկայում այդ հարցերը չեն ձևավորվի, չեն ձևակերպվի՝ նշանակում է գաղափարախոսության կենսունակության հետ կապված ինչ-որ խնդիր կա»։
Ինչ վերաբերում է այն քննադատությանը, որի համաձայն գաղափարախոսության նպատակն է նենգափոխել մեր ինքնությունը, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք ոչ միայն համաձայն չենք այդ ձևակերպման հետ, այլև ընդհակառակը՝ համոզված ենք, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու մասին է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը արձանագրում է՝ մեր պետությունը մեր ինքնությունն է և ընդհակառակը՝ մեր ինքնությունը մեր պետությունն է»։
Վարչապետի դիտարկմամբ՝ մենք պետք է մեր պետությունը ընկալենք որպես հայրենիք և հայրենիք համարենք մեր պետությունը։ Ըստ նրա՝ սա է լավագույն մոդելը, որը մեզ կառաջնորդի դեպի լավագույն պետություն։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենվում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, որը 29 743 քառակուսի կիլոմետր է։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում