Պատմական փորձը ցույց է տալիս, որ արտաքին անվտանգային երաշխավորների վրա հույս դնելը հայ ժողովրդի համար մշտապես ավարտվել է աղետով, իսկ դրա վերջին դրսևորումը 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններն էին, երբ դե յուրե արձանագրված պարտավորությունները չիրագործվեցին։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ պետության անվտանգության և զարգացման միակ իրական երաշխավորը հարկ վճարող քաղաքացին է։
Գագաթնաժողովի մասնակիցներից մեկը հարց էր ուղղել, թե երբ Հայաստանի պետությունը կկարողանա ԱՄՆ-ի կամ Իսրայելի օրինակով աշխարհի ցանկացած կետում անմիջապես միջամտել և պաշտպանել իր քաղաքացիների ու հայերի իրավունքները։
Անդրադառնալով հնչեցված համեմատությանը՝ վարչապետն ընդգծել է պետական բյուջեների անհամեմատելիությունը. «Պարզ է, որ Հայաստանը չի կարող Միացյալ Նահանգների հետ համեմատվել, նույնիսկ Իսրայելի հետ չի կարող համեմատվել։ Եվ գիտե՞ք ինչի, որովհետև Հայաստանի և Միացյալ Նահանգների բյուջեները իրար հետ համեմատելի չեն։ Ի դեպ, եթե ուզում ենք պետության մասին իմանալ, պետք ա իմանանք բյուջեի մասին»։
Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիների առաջադրած բոլոր հարցերի պատասխանները հենց չվճարված հարկերի և «չթողարկված ՀԴՄ կտրոնների մեջ են»։ Խոսելով երկրի անվտանգության ապահովման և միջազգային երաշխիքների մասին՝ գործադիրի ղեկավարը հիշեցրել է պատմական իրադարձությունները.
«Ես էս վերջերս էլ ասացի, որ էսօր խոսում են երաշխավորների մասին, որ պետք է երաշխավորներ լինեն, Հայաստանի երաշխավորներ լինեն, խաղաղության երաշխավորներ լինեն... Ես ասում եմ, որ մեր պատմական փորձառությունը ի՞նչ է ցույց տալիս. որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել ա աղետով։
Օրինակ՝ Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում ամբողջ աշխարհը... Միացյալ Նահանգների մամուլը ահազանգում էր հայերի հետ տեղի ունեցող ահավոր իրադարձությունների մասին, Մեծ Բրիտանիայի մամուլը, Ֆրանսիայի մամուլը, աշխարհի բոլոր առաջադեմ երկրների մամուլը, և միջազգային հանրությունը պարտավորություններ ուներ մեր առաջ։ Բայց ի վերջո վերջին կաթիլը եղավ 2022 թվականի սեպտեմբերը, երբ այդ թվում՝ դե յուրե արձանագրված պարտավորությունները չիրագործվեցին»։
Վարչապետը, ցույց տալով իր ձեռքի ՀԴՄ կտրոնը, ընդգծել է, որ պետության անվտանգությունը կախված է քաղաքացու վարքագծից և պետականակենտրոն մտածողությունից.
«Եվ ես ասում եմ... ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս, ասում եմ՝ ա՛յ ժողովուրդ, է՛ս ա Հայաստանի Հանրապետության և՛ խաղաղության, և՛ զարգացման, և՛ անվտանգության երաշխավորը։ Այսինքն՝ դո՛ւք եք երաշխավորը, և ձեր երաշխավորության էֆեկտիվությունը կախված է նրանից, թե ինչքանով եք Հայաստան-հայրենիքը ընկալում որպես պետություն, և սրանից բխող իրավունքներից՝ իհարկե, բայց բխող նաև պարտավորություններից»։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ