Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո
Հայաստանի հետագա մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կորոշվի միավորման շրջանակներում անցկացվող քննարկումների արդյունքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք գիտեք, որ Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին։ Դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունը ՀԱՊԿ-ին մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նշել է, որ կազմակերպության կանոնադրական փաստաթղթերը նման դեպքերի համար որոշակի ընթացակարգեր են նախատեսում։ «Հետագայում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի քննարկումներ կկայանան կազմակերպության շրջանակներում»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նոյեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ վերջնականապես սպառված է։ «Ես կցանկանայի, որ մենք մեկընդմիշտ արձանագրեինք, որ մեր հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ սպառվել է, և մենք հետաքրքրություն չունենք ՀԱՊԿ-ի նկատմամբ»,- ասել էր Փաշինյանը։
Հոկտեմբերի 23-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը չի բացառել Հայաստանի անդամակցության հարցի քննարկումը նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Նա նշել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, թեև նրա ներկայացուցիչը շարունակում է այցելել մշտական խորհրդի նիստերին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը