Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)
Մասիսի բնակչուհուց ոստիկանությունը ստացել է հաղորդում, որ անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, փայտով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Մեկնել են Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ձեռնարկել համապատասխան միջոցներ, և ամուսնու նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտության որոշում՝ 25 օր ժամկետով։
Սրան զուգահեռ համայնքային ոստիկանները ստացել են նաև տեղեկություն, որ տղամարդը նաև աճեցրել է կանեփ, որից ստացված մարիխուանան պահել է տանը։
Տեղեկությունն իրացվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բնակության վայրում հայտնաբերվել են կանեփի չորացված-մանրացված զանգվածով լցված ապակե տարաներ, տոպրակներ ու ստվարաթղթե փաթեթ։
Զանգվածների ընդհանուր քաշը կազմել է մոտ 2,5 կիլոգրամ։
Հանգամանքները պարզվում են։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը