ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մասնավոր հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Մելանյա Թրամփի կազմակերպած միջոցառումից հետո։
Թրամփը չի բացահայտել Դմիտրիևի հետ քննարկած հարցերի մանրամասները, սակայն լավատեսություն է հայտնել ռուս–ուկրաինական պատերազմը դադարեցնելու հնարավորության վերաբերյալ։ Վաշինգտոնը պատրաստվում է միջնորդի դեր ստանձնելու նոյեմբերի 10-ից 11-ը Աբու Դաբիում տեղի ունենալիք ռուս-ուկրաինական բանակցություններում։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատերազմը մոտենում է ավարտին՝ ակնարկելով հնարավոր համաձայնության ավելի լայն նշանակությունը։
«Դա մեծածավալ համաձայնություն է լինելու, և այն կվերաբերի ոչ միայն Ուկրաինային։ Ես նույնիսկ կասեի, որ այն կարող է առնչվել ամբողջ Եվրոպային։ Դա մեծ, հիանալի համաձայնություն կլինի, և բոլորը հիացած կլինեն»։
Թեև հնարավոր բանակցությունների արդյունքներն ու հեռանկարները դեռևս պարզ չեն, Վաշինգտոնից հնչող այս հայտարարությունները նոր սպասումներ են առաջացնում պատերազմն ավարտելու վերաբերյալ։ Բայց որքանո՞վ Օլեշկիի մարդասիրական հրադադարը և առաջիկա բանակցությունները կդառնան ավելի մեծ խաղաղության գործընթացի սկիզբ, ցույց կտա ժամանակը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը