ԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելու
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պատրաստում են Ուկրաինային մինչև 15 մլրդ դոլարի նոր օգնության փաթեթ, հայտնում է Financial Times-ը։ Պարբերականի տվյալներով՝ միջանկյալ ընտրությունների արդյունքում Կոնգրեսի երկու պալատներում մեծամասնություն ստացած դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելու և Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու համար։
Մշակվող փաթեթը նախատեսում է շուրջ 15 մլրդ դոլարի օգնություն Կիևին: Դեմոկրատների առաջնահերթություններից է նաև Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին աջակցությունը՝ ձմռան և ռուսական շարունակական հարվածների պայմաններում։ Օգնությունը նախատեսվում է տրամադրել ԱՄՆ-ի՝ ամեն տարի ընդունվող Ազգային պաշտպանության մասին օրենքի (NDAA) շրջանակում։
Razom for Ukraine իրավապաշտպան կազմակերպության ավագ խորհրդական Մելինդա Հարինգի խոսքով՝ օրինագծում կարող են ներառվել փոփոխություններ՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, հետախուզական աջակցության, հակահրթիռային որսիչների, ինչպես նաև Starlink և Starshield համակարգերի հետ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Ոստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսան...