Վենսի գլխավոր մարտահրավերը կլինի պահպանել Թրամփի կողմնակիցների աջակցությունը
2028 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը սկսել է ձևավորել իր ինքնուրույն քաղաքական օրակարգը, հաղորդում է Reuters-ը՝ վերլուծելով նրա վերջին հրապարակային ելույթները։
Գործակալության տվյալներով՝ Վենսը փորձում է աստիճանաբար նվազեցնել իր կապը նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կենտրոնանալով ընտրողների շրջանում առավել պահանջված թեմաների վրա։
Իր ելույթներում Վենսը շեշտը դնում է տնտեսական ազգայնականության, հասարակական անվտանգության և արտաքին քաղաքականության նկատմամբ ավելի զուսպ մոտեցման վրա։ Նրա թիմը կարծում է, որ սրանք այն ոլորտներն են, որոնք, ամենայն հավանականությամբ, կգրավեն ընտրողների աջակցությունը։
Արտաքին քաղաքականության հարցում Վենսը նախկինում դեմ է արտահայտվել Իրանի հետ պատերազմին՝ այն համարելով Հանրապետական կուսակցության ընտրական անհաջողությունների հնարավոր պատճառներից մեկը։ Նա նաև կոչ է արել կուսակցությանը կենտրոնանալ կյանքի թանկացման խնդրի վրա և վերանայել Իսրայելի նկատմամբ իր քաղաքականությունը։
Հանրապետական կուսակցության շրջանակներում Վենսն արդեն դիտարկվում է որպես 2028 թվականի նախագահական ընտրությունների առաջատար թեկնածուներից մեկը։ Սակայն նա դեռ պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։
Վերլուծաբանների կարծիքով՝ Վենսի գլխավոր մարտահրավերը կլինի պահպանել Թրամփի կողմնակիցների աջակցությունը՝ ձևավորելով սեփական քաղաքական կերպարն ու հեռու մնալով գործող նախագահի քաղաքական ժառանգությունից։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Ոստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսան...