Կան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում
«Հայաստանում կան առնվազն ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված իրոք ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում, և կալանքի ինստիտուտն էլ Հայաստանում իրապես չարաշահվում է, և սրա վերաբերյալ խոսել եմ բազմիցս». ասել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը 2027 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով՝ այդ բնագավառում շատ լուրջ բարեփոխումների կարիք կա. «Սա եղել է տասնյակ տարիների ընթացքում, և ինչքան այս հարցը բարձրաձայնվում է, հարցն այդպես էլ լուծում չի ստանում, և, ի վերջո, վերջնական պետք է լուծում ստանա»․ նշել է ՄԻՊ-ը և ընդգծել՝ բոլորս էլ պետք է իմանանք, որ քրեական արդարադատության գործիքը երբեք չի գործիքայնացվում և օգտագործվում է միայն հանրային ամենաբարձր վտանգավորություն ունեցող դեպքերում։ Ըստ նրա՝ եթե քրեական արդարադատության գործիքները կիրառենք անսահմանափակ տրամաբանությամբ, ապա Հայաստանում քաղաքացիների 99,9 տոկոսը կարող է անցնել այդ գործերի միջով։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով