Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ի գիշերը, հարձակվել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանի վրա։ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հաստատել է «ԱԹՍ-ի հարվածը Կիրիշի քաղաքի արդյունաբերական գոտում»՝ առանց նշելու հարձակման ենթարկված ձեռնարկության անունը։ Նա հայտնել է, որ ռուսական ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում տարածաշրջանի երկնքում խոցել է 113 անօդաչու սարք։
Նավթավերամշակման գործարանը գտնվում է Կիրիշի քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգից մոտ 100 կմ դեպի հարավ-արևելք։ Ձեռնարկությունը մտնում է «Սուրգուտնեֆտեգազ» խմբի մեջ և կարևոր դեր է խաղում ՌԴ հյուսիս-արևմուտքի վառելիքի մատակարարման գործում, մասնավորապես՝ ապահովում է Պուլկովո օդանավակայանը ավիացիոն վառելիքով։
Ձեռնարկությունը վերջին տարիներին վերամշակում էր տարեկան մոտ 18 միլիոն տոննա նավթ, ինչը կազմում է ՌԴ-ում նավթավերամշակման ընդհանուր ծավալի մոտ 7%-ը։ 2025 թվականին «Սուրգուտնեֆտեգազը» հայտնվել էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի պատժամիջոցների տակ։
Կիրիշիի նավթավերամշակման գործարանը արդեն բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչուների հարձակումներին։ 2026 թվականի օգոստոսի վերջին հասցված հարվածից հետո ձեռնարկությունն ամբողջությամբ դադարեցրել էր նավթի վերամշակումը՝ առաջնային վերամշակման երկու տեղակայանքների վնասման պատճառով։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Ոստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսան...