Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Radio Caroline ռադիոկայանի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Կարլ III-ի մահվան մասին լուրը և փախ Բրեդ Փիթն իրեն նկարագրել է որպես մարդ, ով «վիճակախաղում շահել է» Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է Շիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են Ֆիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվել Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ Սերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտուն Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է Հայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համար ԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշը Ամուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր Չարդ

Radio Caroline ռադիոկայանի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Կարլ III-ի մահվան մասին լուրը և փախԲրեդ Փիթն իրեն նկարագրել է որպես մարդ, ով «վիճակախաղում շահել է»Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում«Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել էՇիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՖիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվելԻրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. ԹրամփՍերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտունՀալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էՀայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համարԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշըԱմուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր ՉարդԳևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՌոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալՀաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիներըApache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել էԹրամփը «սարսափելի սխալ» է որակել Ջանի Ինֆանտինոյի հեռացումը Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն ԳյումրիումՄեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնըԵրիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույցՀայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս ԽանդանյանՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններինՌուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով․ԶելենսկիԼարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքումԴամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար ԱսադինԱվստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԷնդրիկը չի հեռանա «արքայական» ակումբիցԿապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և երթուղայինի բախման հետևանքով 7 անձի վիճակը բավարար էԿասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄԿան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. ԶելենսկիՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՎթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոնԿասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կիրառվող երեք հիմնական ռազմավարությունների մասինՇիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինիԿոլումբիայի կառավարությունը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբԳլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. ՊանկինՅակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարիԿասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունըԳարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԹրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասինՊետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունըՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՍելավ Վայոց ձորում․ երթևեկությունը վերականգնվել էԹրամփին գաղտնի դուրս են բերել Թուրքիայից՝ իրանական սպառնալիքի պատճառով. The Washington PostՁերբակալվել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինք
Հայաստան

Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում գայլերի հարձակումից տուժածներն արդեն տանն են, բայց բժիշկների հսկողության ներքո են։ Ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Երևան։ Ասում են՝ նրա վիճակը կայունանում է։ Քարահունջի մերձակա տարածքներում շարունակում են փնտրել գայլերին։ Իսկ բնապահպաները առաջարկում են կարգավորել կենդանիների քանակը։

«Աշխատում էի տանը, շուռ եկա, տղաս ասաց՝ պապա, գայլն ա, գայլը։ Էդ մոմենտ ձեռքս գցեցի բերանը ու ես ընկա փոսը։ Նորից ուզեց հարձակվի իմ վրա, բայց նորից ես ձեռքս տարա, մտա բերանը։ Տղաս էլ մի քանի անգամ լապատկով խփեց գլխին՝ փախավ»։

Քարահունջի բնակիչ 61-ամյա Արամայիս Հարությունյանը փորձում է վերհիշել գայլի հետ մենամարտի մանրամասները։


Հուլիսի 9-ին Քարահունջում գայլերը հարձակվել էին գյուղի 6 բնակչի, այդ թվում՝ երեք տարեկան երեխայի վրա։ Գյուղացիներից ոմանք գայլերին նկատել են դեռ առավոտյան ժամը 5-ին, 6-ին՝ գյուղի սահմաններից դուրս, նույնիսկ հասցրել են նկարել նրանց։

Մանուշակ Հարությունյանի երեքամյա որդին՝ Դավիթն էլ է տուժել հարձակումից։ Նա դժվարությամբ է հավատում, որ գայլերը համարձակվել են բակ մտնել․

«Սովորականի նման խաղում էր բակում, մեքենայով։  Ձայնի վրա դուրս եկա, տեսա գյուղացիները արդեն հավաքվել են։ Երևի գայլը առաջինը երեխուն է տեսել ու հարձակվել վրան»։

Երեխայի կյանքը փրկել է 21-ամյա Գուրգեն Մալինցյանը։ Ըստ ականատեսների՝ Գուրգենը մարտի է բռնվել  գայլի հետ ու ազատել երեխային գիշատչի ճանկերից։ Երիտասարդը մարմնական վնասվածքներ է ստացել մեջքի ու ձեռքի շրջանում։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Լևոն Հարությունյանը «Ռադիոլուրին» ասաց, որ բուժօգնություն ստանալուց հետո նրանք դուրս են գրվել, բայց ամեն օր պետք գնան վիրակապը փոխելու։  Իսկ ծանր վիճակում գտնվող տուժածը տեղափոխվել է Երևան, բայց նրա վիճակն այժմ կայունացել է։


«Կատարվել են բոլոր պատվաստումները՝ հակափայտացման, հակակատաղության, այդ թվում՝ համապատասխան իմուգլոբինը՝ ըստ քաշի ու տարիքի»։

Անգամ տարեցները չեն կարողանում մտաբերել մի դեպք, որ գազանները գյուղ հասած լինեն։ Բնապահպան, Կապանի անտառնտնտեսության նախկին տնօրեն Վլադիկ Մարտիրոսյանն ասում է՝ կերի պակասի պատճառով են գայլերը մտել բնակավայրեր։

«Նաև քանակի ավելացումն է։ Մենք մեր ժամանակներում տարեկան մի անգամ, փետրվարին հաշվառում էինք։ Եվ՛ հետքերով էին հաշվառում, և՛ վիզուալ։ Ճիշտ է՝ դա մոտավոր հաշվարկ էր, բայց պատկերացում էր տալիս քանակի մասին։ Եթե շատանում էր, ես գրություն էի գրում կոմիտեի նախագահին, խնդրում էինք թույլատրել քանակը կարգավորել։ Խմբեր էինք կազմում, նաև որսորդներ էինք ընդգրկում, որ հավեսները հանեն, գնում էինք գայլերին ոչնչացնում, քանակը կրճատում»։

Բնապահպանը մտահոգ է նաև շնագայլերի բազմացումից։

«Կապանում չախկալներն այնքան են շատացել, որ արդեն քաղաք են մտնում։ Դրանք վտանգավոր կենդանիներ են, հիվանդություններ տարածող։ Հարկավոր է կարգավորել դա։ Դա չի նշանակում, որ բնությունն այնքան ենք սիրում, որ չենք ոչնչացնում։ Քանակը պիտի կարգավորվի։ Դրանք մեծ վնաս են հասցնում նապաստակներին, եղջերուներին, մանր կենդանիներին»։

Քարահունջում փրկարարները, ոստիկաններն ու էկոպարեկները շարունակում են ուժեղ վերահսկողությունը։ Երեք գայլերից մեկին արդեն վնասազերծել են, մյուս երկուսին դեռ փնտրում  են։

armradio.am