Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվել Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ Սերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտուն Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է Հայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համար ԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշը Ամուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր Չարդ Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները Apache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է

Ֆիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվելԻրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. ԹրամփՍերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտունՀալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էՀայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համարԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշըԱմուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր ՉարդԳևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՌոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալՀաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիներըApache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել էԹրամփը «սարսափելի սխալ» է որակել Ջանի Ինֆանտինոյի հեռացումը Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն ԳյումրիումՄեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնըԵրիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույցՀայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս ԽանդանյանՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններինՌուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով․ԶելենսկիԼարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքումԴամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար ԱսադինԱվստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԷնդրիկը չի հեռանա «արքայական» ակումբիցԿապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և երթուղայինի բախման հետևանքով 7 անձի վիճակը բավարար էԿասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄԿան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. ԶելենսկիՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՎթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոնԿասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կիրառվող երեք հիմնական ռազմավարությունների մասինՇիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինիԿոլումբիայի կառավարությունը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբԳլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. ՊանկինՅակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարիԿասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունըԳարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԹրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասինՊետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունըՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՍելավ Վայոց ձորում․ երթևեկությունը վերականգնվել էԹրամփին գաղտնի դուրս են բերել Թուրքիայից՝ իրանական սպառնալիքի պատճառով. The Washington PostՁերբակալվել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինքՊրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջՍտամբուլում հայ տղամարդ է սպանվելԿանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններԻնձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն ԳաբրիելյանԹուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը
Հայաստան

ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային առողջապահական կառույցների հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։

ՀՎԿԱԿ-ի տեղեկացմամբ՝ 2026 թվականի հուլիսի 5-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արձանագրվել է՝

  • 1759 հաստատված դեպք
  • 600 հաստատված մահ

Ուգանդայում, հուլիսի 9-ի դրությամբ, գրանցվել է՝

  • 20 հաստատված դեպք,
  • 2 հաստատված մահվան դեպք,
  • 1 հավանական դեպք,
  • 1 հավանական մահվան դեպք։

Ֆրանսիայում հունիսի 24-ին հաստատվել է մեկ ներմուծված դեպք՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից վերադարձած բուժաշխատողի մոտ։

ԱՀԿ Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի վերջին իրավիճակային զեկույցի համաձայն՝ բռնկումն ընդգրկել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 35 առողջապահական գոտի, որոնցից 28-ում վերջին 21 օրվա ընթացքում շարունակվել է հիվանդության փոխանցումը։ Ամենաշատ դեպքերը շարունակում են գրանցվել Իտուրի նահանգում, որտեղ արձանագրվել է ընդհանուր դեպքերի շուրջ 92 տոկոսը։

Ուգանդայում վերջին շաբաթվա ընթացքում նոր հաստատված դեպքեր չեն գրանցվել։ Վերջին դեպքը հաստատվել է 2026 թվականի հունիսի 21-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն–Ուգանդա միջազգային երթուղով աշխատող բեռնատարի վարորդի մոտ։ Շարունակվում է շփման մեջ եղած անձանց բժշկական հսկողությունը։

Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքի կապակցությամբ հիվանդը ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո մեկուսացվել և տեղափոխվել է մասնագիտացված բուժհաստատություն։ Առողջապահական մարմիններն իրականացնում են կոնտակտավորների հայտնաբերման և բժշկական հսկողության միջոցառումներ։

Միջազգային գործընկերների հետ համատեղ շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները, մասնավորապես՝
• ակտիվ համաճարակաբանական հսկողություն,
• դեպքերի վաղ հայտնաբերում և մեկուսացում,
• կոնտակտավորների որոնում և բժշկական հսկողություն,
• լաբորատոր ախտորոշման կարողությունների ընդլայնում,
• բուժման կենտրոնների հզորությունների մեծացում,
• վարակի կանխարգելման և վերահսկման միջոցառումների ուժեղացում,
• սահմանային հսկողության և երկրների միջև համագործակցության ամրապնդում,
• բնակչության իրազեկման և ռիսկերի հաղորդակցման միջոցառումների իրականացում։

Ռիսկի գնահատում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հանրային առողջության համար ռիսկը գնահատում է որպես շատ բարձր, հարևան երկրների համար՝ բարձր՝ պայմանավորված բնակչության ակտիվ տեղաշարժով և սահմանային հաղորդակցությամբ։

Չնայած Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքին, ԱՀԿ—ն գնահատում է, որ գործող արդյունավետ հսկողության և արագ արձագանքման միջոցառումների պայմաններում հիվանդության լայնածավալ միջազգային տարածման ռիսկը շարունակում է մնալ վերահսկելի։

Իրավիճակը Հայաստանում

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։

Հայաստանի համար անմիջական ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր։ ՀՀ առողջապահական մարմինները շարունակաբար հետևում են միջազգային համաճարակաբանական իրավիճակին և համագործակցում են միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ առաջարկություններին համապատասխան։

Աֆրիկյան երկրներ մեկնող կամ այնտեղից վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել ԱՀԿ ճանապարհորդական հանձնարարականներին, խուսափել հիվանդ կամ մահացած անձանց, ինչպես նաև վայրի կենդանիների հետ անմիջական շփումից։

Եթե ճանապարհորդությունից հետո ի հայտ գան հիվանդությանը բնորոշ ախտանիշներ՝ բարձր ջերմություն, արտահայտված թուլություն, փսխում, լուծ, արյունահոսական դրսևորումներ կամ այլ ախտանշաններ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության և բուժաշխատողին տեղեկացնել վերջին ճանապարհորդության մասին։

ՀՀ առողջապահական համակարգը շարունակում է իրականացնել միջազգային իրավիճակի մշտադիտարկում և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ բնակչության առողջության պահպանման նպատակով։