Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Financial Times-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, չորեքշաբթի ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ի հետ կապված իրավիճակը բարդանա փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետի ավարտից հետո:
Ըստ FT-ի աղբյուրների՝ իրանական ուժերի թիրախում են Հարավարևելյան Եվրոպայի երկրները, ինչպիսին է Բուլղարիան, որը հուլիսին հաստատել էր «Բեզմեր» ավիաբազայի օգտագործումը ամերիկյան ինքնաթիռները վառելիքով լիցքավորման համար։ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պատասխան հարված կարող է ստանալ նաև Կիպրոսը:
Միևնույն ժամանակ, շարունակում է խորանալ Իրանի և հարևանների միջև պառակտումը։ Կատարը հերքում է իրանցի օդաչուներին գերի պահելու մեղադրանքները և կոչ է անում լուծել Հորմուզի նեղուցի հարցը՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները հեշտացնելու համար։
Արաբական Միացյալ Էմիրություններն էլ Իրանին մեղադրել է «տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարելու» համար և հայտարարել Իրանի դեմ անորոշ ժամանակով առևտրային էմբարգո սահմանելու մասին։
Մինչդեռ Իրանի զինված ուժերի շտաբի պետ Ալի Աբդոլլահին Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է, որ չօգնեն ամերիկյան բանակին: «Ցանկացած օգնություն և աջակցություն ամերիկյան ագրեսիվ բանակին նշանակում է մասնակցել ամերիկյան զինված ուժերի գործողություններին»,- ասել է նա իրանական ՖԱՐՍ լրատվական գործակալությանը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում