Ռանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համար
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի պաշտոնական նորամուտը իսպանական «Տեներիֆեի» կազմում այդպես էլ չկայացավ Սեգունդայի մեկնարկային տուրերում։ Մկանային խնդիրների պատճառով հայ ֆուտբոլիստը ստիպված եղավ բաց թողնել երկրորդ տուրի՝ «Ալմերիայի» դեմ կայացած հանդիպումը (1-0):
Ինչպես հայտնում են իսպանական AS Fútbol-ը և տեղական այլ պարբերականներ, Ռանոսին արդեն տևական ժամանակ՝ ամռան սկզբից, անհանգստացնում են նաև կոճի հետ կապված խնդիրները։ Թեև առաջնության առաջին տուրում նա հայտավորված էր և խաղին հետևում էր պահեստայինների նստարանից, մկանային ցավերի կրկնվելուց հետո բժշկական անձնակազմը որոշել է ռիսկի չդիմել: Ֆուտբոլիստը ժամանակավորապես դադարեցրել է մարզումները՝ լիարժեք ապաքինվելու համար:
Նախնական տեղեկություններով՝ վնասվածքի վերականգնողական փուլը կարող է տևել մի քանի շաբաթ: Սա նշանակում է, որ Ռանոսը մեծ հավանականությամբ բաց կթողնի ակումբի առաջիկա ևս մի քանի հանդիպումները Սեգունդայում։ Ռանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համար: Սեպտեմբերին կայանալիք հանդիպումներից առաջ հարձակվողի մասնակցությունն այս պահին մնում է հարցականի տակ:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայի 2-րդ խմբում և մրցելու է Չեռնոգորիայի, Կիպրոսի ու Լատվիայի հավաքականների հետ։ Արդեն սեպտեմբերին մեր ընտրանին կանցկացնի երկու տնային հանդիպում. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ին, կընդունի Լատվիային, իսկ սեպտեմբերի 28-ին՝ նույն ժամին, կմրցի Չեռնոգորիայի հետ:
23-ամյա խաղացողը իսպանական ակումբին միացել է ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն մինչ այս դեռևս որևէ պաշտոնական խաղի չի մասնակցել նոր թիմի կազմում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ