Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, նշել է, որ Հայաստանն այսօր միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում․ «Եվ մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,- ասել է նա և հավելել, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում։
«Իմ կարծիքով՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացումն իրականում առիթ է տվել դրան և դրա խորքային պատճառը չէ։ Իսկ ՌԴ-ում մտահոգությունների հիմնարար պատճառն այն տրանսֆորմացիան է, որն սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»,- ասել է նա և հավելել, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատմական հանգամանքների բերումով՝ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների ընկալումը հիմնականում եղել է ռազմական և անվտանգային։ Նրա խոսքով՝ 2023 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգային սեփական խնդիրներ ունենալու բերումով ՌԴ-ն կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում