Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական են
Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պահանջել է, որ Իսրայելը հրաժարվի Հորդանան գետի արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնման ծրագրերից՝ հատուկ ուշադրություն դարձնելով Երուսաղեմից արևելք գտնվող E1 տարածքին՝ ընդգծելով, որ այդ նախագծերն «անօրինական են» միջազգային իրավունքի համաձայն, հայտնում է Demócrata լրատվական կայքը։
«ԵՄ-ի դիրքորոշումը հստակ է. Հորդանան գետի արևմտյան ափին, այդ թվում՝ E1 տարածքում, միջազգային իրավունքի համաձայն՝ իսրայելական բնակավայրերն անօրինական են»,- ընդգծել է Կալասը հայտարարության մեջ՝ կոչ անելով Իսրայելի կառավարությանը «հետ կանչել մրցութային հայտը» և «կասեցնել E1 տարածքի, ինչպես նաև բնակավայրերի ընդլայնման մյուս բոլոր ծրագրերը»։
Կալասի խոսքով՝ «Իսրայելի կառավարության կողմից E1 նախագծի շրջանակում ավելի քան 1200 բնակելի միավորի կառուցման մրցույթի հրապարակումը» լրջորեն վնասում է երկու պետությունների սկբունքով կարգավորման հեռանկարներին՝ զգուշացնելով, որ «դա կբաժանի Արևմտյան ափը երկու մասի՝ մեկուսացնելով Արևելյան Երուսաղեմը»։
Կալասը նաև ընդգծել է, որ այս որոշումներն ընդունվում են տարածքում «անկայունության և վերաբնակիչների կողմից բռնության ռեկորդային մակարդակի» պայմաններում։
Նա կոչ է արել Իսրայելի իշխանություններին ապահովել, որ «վերաբնակիչների կողմից իրականացվող բռնության համար պատասխանատվություն սահմանվի» և վերահաստատել է ԵՄ-ի «անսասան հանձնառությունը» «երկու պետությունների սկզբունքով կարգավորման հիման վրա համապարփակ, արդար և կայուն խաղաղությանը», որի պայմաններում «Իսրայելն ու Պաղեստինը խաղաղ և անվտանգ կապրեն միմյանց կողքին՝ ապահով և ճանաչված սահմաններում»։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն «անընդունելի» էր որակել Արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնման Իսրայելի ծրագրերը՝ միանալով վերջին օրերին մի շարք երկրների հնչեցրած քննադատություններին։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Կանադան համատեղ հայտարարության մեջ դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափի ռազմավարական կարևոր մասում 1234 տան կառուցման մրցույթներ հայտարարելու ծրագրերը։
Օգոստոսի 19-ին Իսրայելի բնակարանային հարցերով նախարարությունը մրցույթ էր հայտարարել Իսրայելի կառավարության կողմից 2025թ. օգոստոսին հաստատված 3401 տներից 1234-ի համար։ Դրանք զբաղեցնում են մոտ 12 քառակուսի կմ տարածք Արևելյան Երուսաղեմի և Մաալե Ադումիմ բնակավայրի միջև։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը