Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հայկ Թադևոսյանին (Արարատի մարզ, գ․ Դալար) պատկանող չրերի արտադրամասի արտադրական գործունեությունը:
Վերահսկողության արդյունքում այստեղ արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այսպես՝
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել սննդային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.
- չի ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը.
- հատակի սալիկները կոտրատված են եղել, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն լվանալ, ախտահանել.
- առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացման.,
- դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից․
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում.
- արտադրամասը չի ունեցել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան:
Տրվել են խախտումները վերացնելու պարտադիր հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ:


















































Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Apache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Թրամփը «սարսափելի սխալ» է որակել Ջանի Ինֆանտինոյի հեռացումը
Լարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքում