Binance-ը ռուսական իշխանություններին տվյալներ է փոխանցել. Reuters
Reuters-ի փոխանցմամբ՝ Binance կրիպտոարժույթների խոշորագույն բորսան անցյալ տարի ռուսական իշխանություններին է փոխանցել ուկրաինական դրամահավաքներին կրիպտոարժույթով կատարված նվիրատվությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ։ Իրավապահ մարմինների փաստաթղթերից հետևում է, որ այդ տվյալներն օգտագործվել են ռուսաստանցի IT մասնագետին ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրելու համար։
Binance-ը 2023 թվականին հայտարարել էր, որ ամբողջությամբ դուրս է եկել ռուսական շուկայից։ Միևնույն ժամանակ, նմանատիպ կրիպտոարժութային հարթակներից Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ օգտվել են Ուկրաինային աջակցող նախաձեռնություններին նվիրատվություններ կատարելու համար։ Իրավապաշտպանների տվյալներով՝ այդպիսի նվիրատվություններ կատարած մի քանի տասնյակ անձինք Ռուսաստանում ենթարկվել են քրեական հետապնդման և դատապարտվել։ Reuters-ը չի կարողացել պարզել նրանց հստակ թիվը։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հոկտեմբերին հայտնել էր, որ IT մասնագետ Յուրի Բելենկիյը, որը ձերբակալվել էր 2025 թվականի սեպտեմբերին, ավելի քան 700 դոլար է փոխանցել ուկրաինացի զինվորականներին և նրանց հետ կապված խմբավորմանը, որը տարբեր ժամանակներում հայտնի է եղել որպես «Ազովի բրիգադ» և «Ազովի գունդ»։ Ռուսաստանը այդ խմբավորումը ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն։
Կրիպտոարժույթների կարգավորման հարցերով խորհրդատվություն տրամադրող Stellar Consulting ընկերության հիմնադիր Մայք Բիստրովի կարծիքով՝ Binance-ը, Ռուսաստանից դուրս գալուց հետո, պարտավոր չէր տրամադրել այդ տվյալները, իսկ Եվրամիության տվյալների պաշտպանության օրենսդրության համաձայն՝ հնարավոր է՝ նույնիսկ իրավունք չուներ դրանք փոխանցելու։
Binance-ը, սակայն, չի համաձայնել այդ գնահատականի հետ։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Binance-ը չի որոշում, թե որ երկրի օրենքներն են կիրառելի, չի սահմանում ներկայացվող մեղադրանքները և չի որոշում, թե կառավարություններն ինչպես են օգտագործում ստացված տեղեկությունները դատական գործընթացներում։ Ընկերությունը նաև նշել է, որ, ինչպես մյուս միջազգային ֆինանսական հաստատությունները, համագործակցում է տարբեր երկրների իրավապահ մարմինների հետ՝ օրինական հարցումների դեպքում՝ հաշվի առնելով համապատասխան իրավական և կարգավորող պահանջները։
radar armenia


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում