Քննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունը
«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թենածությունը: Նրան Ազգային ժողովում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ծնվել է 1962 թ. նոյեմբերի 28-ին Երևանում:
1985 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, 1996-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Քաղաքագիտության մագիստրոս է, բանասիրական գիտությունների թեկնածու:
1986-1987-ին Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ: 1986-1991 թթ. եղել է ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչ: 1991-1999-ին` Համազգային հայ կրթական և մշակութային միության գործադիր տնօրեն: 1999-2005-ին` ՀՀ ԿԳՆ միջազգային ծրագրերի համադրման և աջակցման կենտրոնի գործադիր տնօրեն: 1999-2016 թթ. եղել է «Համազգային հայ կրթական և մշակութային միություն» հիմնադրամի նախագահ: 2011 թվականից Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս է:
2007-2012 թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2011-2012 թթ.՝ ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի անդամ:
2002 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, իսկ 2011 թվականից՝ ՀՀ ժուռնալիստների միության անդամ: 2007-2011 թթ. եղել է ՀՀ ազգային գրադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2008-2011 թթ.՝ ՀՀ քաղաքաշինական խորհրդի անդամ, 2009-2011 թթ.՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2010-2012-ին եղել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ, նաև դասավանդել է այստեղ երկար տարիներ: 2011 թ. հիմնադրել է «Օգնիր եղբորդ» սիրիահայերի աջակցության հիմնադրամը: 2017-2018 թթ. եղել է Քուվեյթի Կանանց միջազգային կազմակերպության խորհրդի անդամ, համանախագահ:
2021-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
1990 թվականից ՀՅԴ անդամ է: 2006-2007 թթ., 2014-2016 թթ. և 2020-2024 թթ. եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, 2025-ից ՀՅԴ Բյուրոյի անդամ է:
Հեղինակել է թարգմանական 4 ժողովածու:
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հարցին, թե ինչու է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը գաղտնի պահվել, Գեղամ Մանուկյանն ասաց, որ մինչև երեկ որոշված չի եղել, թե ով է առաջադրվելու այս պաշտոնում:
«Իրականում շատ էր մեծ գայթակղությունը՝ ներկայացնելու այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արթուր Սարգսյանի թեկնածությունը, բայց մեր գործընկերն ասաց, որ ավելի գործնական հանձնաժողովի նախագահ լինի, քանի որ զրկված է լինելու հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարելուց, իսկ հիմա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն օդ ու ջրի պես անհրաժեշտություն է»,- ասաց նա:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակել...
ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Պրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ