Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg
Հունական Skiros լցանավը Սեւ ծովում հարձակման է ենթարկվել, հաղորդում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ գործակալությանբ՝ լցանավը հարձակման է ենթարկվել կիրակի՝ օգոստոսի 16-ին, Նովոռոսիյսկի մերձակայքում գտնվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի` ԿԽԿ-ի տերմինալում ռուսական նավթ բեռնելուց հետո։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ հուլիսի վերջին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն խնդրել էր դադարեցնել հարվածները ԿԽԿ-ի ենթակառուցվածքներին եւ Նովոռոսիյսկի նավահանգիստ մտնող լցանավերին։
Այդ ժամանակ Կիեւը համաձայնել էր չհարվածել ԿԽԿ-ի ենթակառուցվածքներին եւ Ռուսաստանին չպատկանող նավերին, եթե դրանք չեն գտնվում ուկրաինական պատժամիջոցների տակ եւ չեն տեղափոխում ռուսական նավթ կամ ռուսական այլ բեռներ։
ԿԽԿ-ն Ղազախստանից նավթի մատակարարման հիմնական երթուղին է, իսկ կոնսորցիումում բաժնեմասեր ունեն նաեւ ամերիկյան Chevron եւ ExxonMobil ընկերությունները։
Նովոռոսիյսկում գտնվող ԿԽԿ-ի ծովային տերմինալը եւ այդ տարածքում գտնվող լցանավերը պարբերաբար ենթարկվում են ուկրաինական հարձակումների։ Այդ պատճառով Ղազախստանը ստիպված է կրճատել նավթի արդյունահանումը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ