Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով ԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատման Մոսկվայի և մարզի ուղղությամբ արձակվել է 620 ԱԹՍ Քաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբ Թաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ Անիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Լոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին» Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն Մկրտչյան Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը ՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանք Փրկարար ծառայությունը պատրաստվում է INSARAG-ի վերաորակավորմանը

Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմովԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատմանՄոսկվայի և մարզի ուղղությամբ արձակվել է 620 ԱԹՍՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբԹաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետԱնիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվԼոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն ՄկրտչյանԱրարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՓրկարար ծառայությունը պատրաստվում է INSARAG-ի վերաորակավորմանըՓրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին․ տուժածները հոսպիտալացվել ենԹրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնինԴատաքննությունը կարող է սպառնալ Meta ընկերության ապագայինՄ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՊաշտպանողական կեցվածքից՝ «հարձակողական» քաղաքականությանՀունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. BloombergՄոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԳազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՄեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներըՄենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆԹրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններումՍտուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 18.08.20261,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպքԴավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքըՎաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբՍերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնիցՈւկրաինան կառավարվող ռումբեր է արտադրումՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոնՕգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունըԱնահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցԵրևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՈրտե՞ղ է ավարտվում «թշնամու լեզվի» մասին կարծրատիպը և սկսվում մասնագիտական անհրաժեշտությունըSuperman անդրոիդը երկու մետր բարձրությամբ ցատկ է կատարում«Սարդ-մարդ․ Նոր օր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հատել է 2 միլիարդ դոլարի շեմըԻրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքյան ՔրդստանինԱննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանինՊուտինը ստիպված կլինի վերանայել պատերազմը շարունակելու իմաստը. Բորիս ՋոնսոնԴոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել ՕմանըՎարչապետը այցելել է Ֆանարջյանի ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության կենտրոնՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենՔննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունըՓրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներինBinance-ը ռուսական իշխանություններին տվյալներ է փոխանցել. ReutersՋոնի Դեփը կարող է հրաժեշտ տալ իր հայտնի կերպարին
Բիզնես

ՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը:

Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 2026 թվականի հուլիս ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները:

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 269 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է 86.7 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․

  • մթերային խանութներում ՝ 41 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 16.9 մլն դրամ,
  • մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 30 խախտում, տուգանքի չափը՝ 7.3 մլն դրամ,
  • հանրային սննդի ոլորտում՝ 27 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 7.6 մլն դրամ,
  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 18 խախտում, տուգանքի չափը՝ 5 մլն դրամ,
  • ավտոտեխսպասարկման ծառայության ոլորտում՝ 16 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 3.5 մլն դրամ,
  • մսամթերքի առևտրի ոլորտում՝ 15 խախտում, տուգանքի չափը՝ 4.1 մլն դրամ,
  • կահույքի առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ 2.5 մլն դրամ,
  • հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 2.7 մլն դրամ,
  • դեղերի և բժշկական պարագաների առևտրի ոլորտում՝ 8 խախտում, տուգանքի չափը՝ 3.5 մլն դրամ,
  • այլ ոլորտներում` 90 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 33.6 մլն դրամ։

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 63 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 193, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 48.3 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․

  • շինարարություն ոլորտում՝ 14 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 35, տուգանքի չափը՝ շուրջ 8.8 մլն դրամ,
  • հանրային սննդի ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 38, տուգանքի չափը՝ 9.5 մլն դրամ,
  • այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 40 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 120, տուգանքի չափը՝ 30 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով հարկ վճարողների մոտ արձանագրվել է 23 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 9.5 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • ատամնաբուժարանի ոլորտում ՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 1.8 մլն դրամ,
  • առողջապահության ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ 1.3 մլն դրամ,
  • այլ ոլորտներում` 16 խախտում, տուգանքի չափը՝ 6.4 մլն դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։