Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով ԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատման Մոսկվայի և մարզի ուղղությամբ արձակվել է 620 ԱԹՍ Քաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբ Թաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ Անիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Լոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին» Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն Մկրտչյան Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը ՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանք Փրկարար ծառայությունը պատրաստվում է INSARAG-ի վերաորակավորմանը

Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմովԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատմանՄոսկվայի և մարզի ուղղությամբ արձակվել է 620 ԱԹՍՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբԹաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետԱնիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվԼոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն ՄկրտչյանԱրարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՓրկարար ծառայությունը պատրաստվում է INSARAG-ի վերաորակավորմանըՓրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին․ տուժածները հոսպիտալացվել ենԹրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնինԴատաքննությունը կարող է սպառնալ Meta ընկերության ապագայինՄ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՊաշտպանողական կեցվածքից՝ «հարձակողական» քաղաքականությանՀունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. BloombergՄոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԳազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՄեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներըՄենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆԹրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններումՍտուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 18.08.20261,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպքԴավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքըՎաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբՍերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնիցՈւկրաինան կառավարվող ռումբեր է արտադրումՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոնՕգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունըԱնահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցԵրևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՈրտե՞ղ է ավարտվում «թշնամու լեզվի» մասին կարծրատիպը և սկսվում մասնագիտական անհրաժեշտությունըSuperman անդրոիդը երկու մետր բարձրությամբ ցատկ է կատարում«Սարդ-մարդ․ Նոր օր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հատել է 2 միլիարդ դոլարի շեմըԻրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքյան ՔրդստանինԱննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանինՊուտինը ստիպված կլինի վերանայել պատերազմը շարունակելու իմաստը. Բորիս ՋոնսոնԴոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել ՕմանըՎարչապետը այցելել է Ֆանարջյանի ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության կենտրոնՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենՔննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունըՓրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներինBinance-ը ռուսական իշխանություններին տվյալներ է փոխանցել. ReutersՋոնի Դեփը կարող է հրաժեշտ տալ իր հայտնի կերպարին
Հայաստան

Փրկարար ծառայությունը պատրաստվում է INSARAG-ի վերաորակավորմանը

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է 2028 թվականին նախատեսված՝ INSARAG-ի միջազգային վերաորակավորմանը։ Թիմի պատրաստվածությունը ստուգելու նպատակով օգոստոսի 10-ից 13-ը Գյումրիում անցկացվել է 36-ժամյա վարժանք՝ Շվեյցարիայից ժամանած մենթորների մասնակցությամբ։

Ողջունելով վարժանքի մասնակիցներին՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը նշել է, որ այն հայկական թիմի համար գիտելիքներն ու կարողությունները բարելավելու, միջազգային փորձը յուրացնելու և անելիքները հստակեցնելու լավ հնարավորություն է։ Նրա խոսքով՝ մենթորների դիտարկումներն ու առաջարկությունները կօգնեն թիմին ավելի պատրաստված ներկայանալ առաջիկա վերաորակավորմանը։

«Մենք աջակցում ենք հայկական թիմին վերաորակավորման գործընթացում։ Այս վարժանքի միջոցով ցանկանում ենք հասկանալ թիմի պատրաստվածության մակարդակը, տեսնել ուժեղ կողմերն ու առաջիկա երկու տարիներին կատարվելիք աշխատանքը։ Շվեյցարիայից մասնակցում է ինը մասնագետ՝ կառավարման, որոնման, փրկարարական, բժշկական և լոգիստիկ ուղղություններով»,- նշել է Շվեյցարական հումանիտար օգնության արագ արձագանքման ղեկավար, մենթորական թիմի ղեկավար Դեյվիդ Սոխորը։

Խաղարկվել են միջազգային փրկարարական առաքելության բոլոր փուլերը՝ ազդարարումից մինչև որոնողափրկարարական աշխատանքներ։ Աղետը պայմանական էր, սակայն առաջադրանքները, պահանջներն ու գնահատման չափանիշները՝ իրական։

Որոնողափրկարարական թիմը ստեղծել է ընդունման և մեկնման կենտրոն, շտաբ և ժամանակավոր բազա։ Տարբեր տեղամասերում փրկարարական ծառայողները հետախուզական և որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել։ Խաղարկվել են նաև միջազգային թիմերի ընդունման, գրանցման և նրանց աշխատանքների համակարգման գործողությունները։

Մենթորները հետևել են, թե ինչպես են փրկարարները որոշումներ կայացնում, կազմակերպում որոնողափրկարարական աշխատանքները, ապահովում բժշկական օգնությունն ու կիրառում անհրաժեշտ սարքավորումները՝ համագործակցելով միջազգային թիմերի հետ։

«Վարժանքն անցկացվում է 160 կետից բաղկացած հատուկ ստուգաթերթով։ Գնահատում ենք հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի գործնական և կառավարման կարողությունները, միջազգային համագործակցության պատրաստվածությունը, ինչպես նաև 36 ժամ տևողությամբ վարժանքը կազմակերպելու և կառավարելու կարողությունը»,- ընդգծել է Շվեյցարական հումանիտար օգնության արագ արձագանքման ղեկավար, մենթորական թիմի ղեկավար Դեյվիդ Սոխորը։

Վարժանքի ավարտին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը, հայկական թիմի անդամներն ու մենթորներն ամփոփել են արդյունքները։ Քննարկվել են թիմի ուժեղ կողմերը, վերհանվել առկա խնդիրները և նախանշվել այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանությունն ապահովելու համար։

Վարժանքը հնարավորություն է տվել իրականությանը մոտարկված պայմաններում ստուգելու հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը, իսկ գրանցված արդյունքները հիմք կդառնան կարողությունների հետագա կատարելագործման և միջազգային վերաորակավորմանը պատշաճ ներկայանալու համար։