Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Պաշտպանողական կեցվածքից՝ «հարձակողական» քաղաքականության Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում Ստուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 18.08.2026 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՊաշտպանողական կեցվածքից՝ «հարձակողական» քաղաքականությանՀունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. BloombergՄոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԳազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՄեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներըՄենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆԹրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններումՍտուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 18.08.20261,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպքԴավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքըՎաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբՍերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնիցՈւկրաինան կառավարվող ռումբեր է արտադրումՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոնՕգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունըԱնահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցԵրևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՈրտե՞ղ է ավարտվում «թշնամու լեզվի» մասին կարծրատիպը և սկսվում մասնագիտական անհրաժեշտությունըSuperman անդրոիդը երկու մետր բարձրությամբ ցատկ է կատարում«Սարդ-մարդ․ Նոր օր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հատել է 2 միլիարդ դոլարի շեմըԻրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքյան ՔրդստանինԱննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանինՊուտինը ստիպված կլինի վերանայել պատերազմը շարունակելու իմաստը. Բորիս ՋոնսոնԴոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել ՕմանըՎարչապետը այցելել է Ֆանարջյանի ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության կենտրոնՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենՔննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունըՓրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներինBinance-ը ռուսական իշխանություններին տվյալներ է փոխանցել. ReutersՋոնի Դեփը կարող է հրաժեշտ տալ իր հայտնի կերպարինՀանրային սննդի օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված պահանջներըWorld Liberty Financial ընկերությունը համագործակցում է հոնկոնգյան WorldClaw ընկերության հետՏան հյուրասենյակը նրանց համար իրական կյանքի խորհրդանիշն էՔննարկվել են պլաստիկ թափոնների կրճատմանն ու կայուն լուծումների ներդրմանն ուղղված հնարավորություններըԹեհրանը մերժում է Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի երկարաձգման շուրջ բանակցություններըԹրամփը Իրանին կոչ է արել հանձնվելՂարաբաղից տեղահանվածների վարձակալության վարձավճարի հատուցման ծրագիրը շարունակվում էՊապիկյանը պարգևատրել է ՊՆ-ում պաշտոնավարումն ավարտող երկու խորհրդականներինՔաղաքացու կողքին՝ յուրաքանչյուր պահինԲարսելոնան Տորեսին փոխարինող է գտել Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է Գանայի 62 քաղաքացի Իսրայելում հանդիպել են Նեթանյահուն և Թրամփի բանագնաց ՔուշներըԵրևանում լսվում են հայկական ջազի մեղեդիներըԿարեն Դեմիրճյան փողոցում բարեկարգվելու են մայթերը, կլինեն երթևեկության սահմանափակումներԱրտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Բիզնես

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր՝ Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը դիտարկելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նախ այցելել է Գյումրու «Արևիկ» մանկապարտեզ, որտեղ իրականացվում են շենքի վերանորոգման աշխատանքներ։
 
Ծրագրի ավարտից հետո մանկապարտեզը նախատեսվում է շահագործել 186 տեղ հզորությամբ։ Շինարարական աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են։
 
Դավիթ Խուդաթյանը եղել է նաև Գյումրու «Լապտերիկ մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, որտեղ նույնպես իրականացվում են շենքի վերանորոգման աշխատանքներ։ Ծրագրի ավարտից հետո մանկապարտեզը նախատեսվում է շահագործել 177 տեղ հզորությամբ։
 
Այնուհետև նախարարն այցելել է Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոճանապարհի 10.4 կմ երկարությամբ հատվածի շինհրապարակ՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ Տեղում Դավիթ Խուդաթյանը պատասխանատուներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքների պատշաճ կազմակերպման և սահմանված ժամկետների պահպանման վերաբերյալ։ Նախարարը դիտարկել է նաև Շիրակացու և Խորենացու փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։
 
Աշխատանքներն այս պահին նախատեսված ժամանակացույցից հետ են։ Շինարարական կազմակերպության ներկայացուցիչը վստահեցրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվեն ասֆալտի ներքին շերտի տեղադրման աշխատանքները։
 
Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է նաև Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման ծրագրի ընթացքին։ Այստեղ նախատեսվում է հիմնանորոգել 115 մետր երկարությամբ ճանապարհահատված և 484 քմ մայթեր։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում և ներկայում ընթացքի մեջ են։

Աշխատանքային այցի ավարտին Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գյումրի քաղաքի ճանապարհներ» ծրագրով Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների և փողոցների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ։
 
Խորհրդակցության ընթացքում նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանատուների հետ քննարկել է ծրագրերի ընթացքը, աշխատանքների որակը, առկա խնդիրներն ու սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։

Նախարարը հանձնարարել է հետևողականորեն վերահսկել աշխատանքների ընթացքը, ապահովել դրանց պատշաճ որակը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նախատեսված ժամկետներում ծրագրերի իրականացումն ապահովելու համար։