Թեհրանը մերժում է Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի երկարաձգման շուրջ բանակցությունները
Իրանը կտրականապես բացառել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրում նախատեսված 60-օրյա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ցանկացած բանակցություն։ Ինչպես տեղեկացնում է Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա ընդգծել է, որ Թեհրանը չի մշակում իր քաղաքականությունը ճնշման կամ արհեստական վերջնաժամկետների ներքո, և որ Միացյալ Նահանգները սկզբից խախտել է հուշագիրը։
Բաղայիի խոսքով՝ փոխըմբռնման հուշագրի տեքստում չկար որևէ դրույթ, որը սահմաներ 60-օրյա վերջնաժամկետ՝ պարզաբանելով, որ փաստաթուղթը միայն նախատեսում էր միջուկային հարցի շուրջ բանակցություններ 60 օրվա ընթացքում։
«Մենք ընդհանրապես որևէ բանակցություն չենք սկսել, և ԱՄՆ-ն հենց սկզբից խախտել է փոխըմբռնումը, հետևաբար, 60-օրյա հարցն արդիական չէ», - նշել է նա։
Բաղային ընդգծել է, որ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի և գնահատականների վրա, այլ ոչ թե պարտադրված վերջնաժամկետի։
Խոսնակը նաև նշել է, որ Իրանի զինված ուժերը ուշադիր հետևում է զարգացումներին։ Նա հավելել է, որ տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի շարունակական գործունեության մի մասն է։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում