Տան հյուրասենյակը նրանց համար իրական կյանքի խորհրդանիշն է
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը բացահայտել են իրենց հարսանիքի մանրամասները՝ ներկայացնելով նաև արարողության առաջին լուսանկարները։ Զույգը օգոստոսի 11-ին Պորտուգալիայի Կասկայշ քաղաքում ամուսնացել է քաղաքացիական արարողությամբ՝ այն կազմակերպելով իրենց տան հյուրասենյակում՝ ընտանիքի անդամների շատ նեղ շրջանակում։
Հարսանիքին ներկա են եղել նրանց հինգ երեխան։ Զույգը գիտակցաբար հրաժարվել է մեծ ու շքեղ արարողությունից՝ նախընտրելով օրը նշել այն վայրում, որտեղ իրենց ընտանիքն անցկացնում է առօրյան։ Ջորջինա Ռոդրիգեսը Vogue-ին պատմել է, որ իրենք որոշել են ամուսնանալ տան հյուրասենյակում, քանի որ այնտեղ են նախաճաշում, ճաշում և ընթրում։ Նրա խոսքով՝ իրենց համար այդ տարածքն իրական կյանքի խորհրդանիշն է։
Ռոնալդուն և Ռոդրիգեսը ծանոթացել են 2016 թվականին Մադրիդում՝ Gucci-ի խանութում, որտեղ Ռոդրիգեսն աշխատում էր։ 2025 թվականին նրանք պաշտոնապես հայտարարեցին նշանադրության մասին։ Չնայած փոքր և ընտանեկան արարողությանը՝ զույգը չի բացառում հետագայում ավելի մեծ տոնակատարություն կազմակերպելու հնարավորությունը։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում