Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և օգոստոսի 16-ին կազմել 1900.72 մետր։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից բարձր է 15 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 50 սմ-ով։
Օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 1.701 մլն խմ ջուր։ 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 16-ը ներառյալ լիճ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 167.156 մլն խմ։
Նույն ժամանակահատվածում Սևանա լճից Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալներով բաց է թողնվել 10.835 մլն խմ ջուր։
Հուլիսի 2-ից օգոստոսի 16-ը ներառյալ Սևանա լճից բաց թողնված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 41.368 մլն խմ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ
Չհայտարարված այցով մեկնում եմ զորամասերից մեկը (տեսանյութ)․ Պապիկյան
ՏԻՄ ընտրություններ. ՆԳՆ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների ամփոփում
«Դալմա Գարդեն մոլը» սեպտեմբերի 28-ին փակ կլինի էլեկտրաէներգիայի վթարի պատճառով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում