Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արման Եղոյանը գլխավորելու է եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը Ստուգայց ՊՆ N զորամաս Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը Կորեայի նախագահը սպառնացել է դիմել հետագա քայլերի Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք է բացահայտվել (տեսանյութ) Յուրաքանչյուր պարգևի հիմքում ամենօրյա հետևողական աշխատանքն է Գագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Փարիզում նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից «Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը

Արման Եղոյանը գլխավորելու է եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովըՍտուգայց ՊՆ N զորամասՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՀայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը Կորեայի նախագահը սպառնացել է դիմել հետագա քայլերիԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱվտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք է բացահայտվել (տեսանյութ)Յուրաքանչյուր պարգևի հիմքում ամենօրյա հետևողական աշխատանքն էԳագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինՓարիզում նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ըFlydubai-ի օդաչուն «իսլամիստական ​​արմատական ​​գաղափարախոսական մշակում» է անցել. ՆեթանյահուՓակ է լինելու Երևանի Ոսկերիչների փողոցըԵՄ առաքելության ներկայացուցիչներն այցեել են 102 տարեկան տատիկինՆախագահն ու դեսպան Լի Սինվեյը ՀՀ-Չինաստան ռազմավարական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր են քննարկելԻրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԴատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպիցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Սև և սպիտակի լույսը» հետահայաց ցուցահանդեսն այս օրերին ներկայացվում է Արդի արվեստի կենտրոնումPrada-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում գերհարուստ հաճախորդներինԹեհրանն ակնկալում է ԱՄՆ-ի պատասխանըՎարչապետն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարինՈւղեղային կենտրոնների հետ համագործակցությունն անխուսափելի է. ՄակունցՖրանսիայում շարունակվում են աշակերտների ցույցերըԱդրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին․ մանրամասներԻնչու է Ռուսաստանը սպառնում միջուկային զենքով․ Մոսկվան խուճապի մեջ է՝ պնդում է ԱրևմուտքըՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստըԹեհրանի քաղաքապետարանի պատվիրակությունը այցելել է Երևանի մետրոպոլիտենՔննարկվել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնության նախապատրաստական աշխատանքներըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԴանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ըԵրեխաների պաշտպանության համար լրացուցիչ երաշխիքներ կսահմանվենԷդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկմանԿանաչ անցումը պետք է բնապահպանական առումով լինի սոցիալապես արդարՎարչապետն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ ՔեյնինԱդրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են մի շարք քրեական գործերՎանաձորում և Իջևանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտեր կհիմնվենՀայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել WorldSkills Shanghai 2026 միջազգային մրցույթումՀանցագործություն կատարած ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է«Հնարավորություննրի ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» ֆինանսական երկրորդ համաժողովն իրականություն էՍիսիան համայնքի Հիդրոշինարարների զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍիսիանում զինծառայողի սպանության մասին կեղծ տեղեկություններ են տարածվում. ՊՆՏարի՞ք, թե՞ հոգեվիճակ (տեսանյութ)Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորություններըԻրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. AxiosՌոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն ԹորոսյանՀունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքը
Աշխարհ

Փարիզում նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 30-ին Փարիզի «Գրանդ Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում կայացել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված ընդունելություն։

Միջոցառմանը ներկա են գտնվել Ֆրանսիայի պետական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի և արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ, Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը, սենատորներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ռեգիոնալ և քաղաքային մարմինների ղեկավարներ, Ֆրանսիայում հավատարմագրված մի քանի տասնյակ օտարերկրյա դեսպաններ, մշակույթի և գործարար աշխարհի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի և Հայաստանի բարեկամների լայն շրջանակ։

Ընդունելությունը մեկնարկել է Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի երգչախմբի կողմից Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերի կատարմամբ: Ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը և Ֆրանսիայի Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերության և արտերկրում Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուան:

Իր խոսքում դեսպան Արման Խաչատրյանն ընդգծել է անկախության 35-ամյակի առանձնահատուկ նշանակությունը՝ ոչ միայն որպես անցած ճանապարհն ամփոփելու, այլև ապագային միտված հայացք ուղղելու կարևոր առիթ։

Դեսպան Խաչատրյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ներկայացնելով հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության առանձնահատկությունները և դրա կարևորությունը Հայաստանի անվտանգության և շարունակական զարգացման համար:

Դեսպան Արման Խաչատրյանն առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի սերտ համագործակցությունը՝ խարսխված երկու ժողովուրդների բարեկամության պատմական արմատների և տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունները շարունակաբար խորացնելու երկուստեք հանձնառության վրա:

Հիշատակել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ 2026 թվականի մայիսի 4-5-ը Հայաստան կատարած պետական այցը, որի շրջանակում ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիրը։

Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և պատմական տարբեր ժամանակահատվածներում միմյանց աջակցելու փոխադարձ պատրաստակամության համատեքստում դեսպանն ընդգծել է հայ համայնքի դերակատարման կարևորությունը։

Դեսպանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային իրավիճակին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղությանն ու տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ընդունված սահմանների անքակտելիության փոխադարձ ճանաչման հիման վրա։

Առանձնանշվել է նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության հետագա խորացման կարևորությունը՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։

Անդրադառնալով Հայաստանի միջազգային դերակատարությանը՝ դեսպանը նշել է, որ 2026 թվականի մայիսին Հայաստանը հաջողությամբ հյուրընկալել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ առաջիկայում՝ նաև կենսաբազմազանության COP17 համաժողովը։ 2027 թվականին Հայաստանում կանցկացվեն նաև Ֆրանկոֆոնիայի խաղերը։

Միջոցառման պաշտոնական հատվածը եզրափակվել է Հանրապետական գվարդիայի երգչախմբի կողմից Շառլ Ազնավուրի երգերի կատարմամբ: Երեկոյի ընթացքում «Արև» քառյակի կատարմամբ հնչել են նաև Կոմիտասի և այլ անվանի երգահանների ստեղծագործություններ: