Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն։
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել մրցակցի դարպասապահ Ֆրենկս Դավիդս Օրոլսը։
- Ֆրենկս, ի՞նչ զգացողություններ ունեք վաղվա խաղից առաջ։
- Լավ, դրական զգացողություններ են։ Սա նոր շրջափուլ է՝ նոր հնարավորություններով, ուստի ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար։
- Ի՞նչ կարծիքի եք միջազգային այս անսովոր երկար պատուհանի մասին, երբ 11 օրում 4 հանդիպում եք անցկացնելու։
- Կարծում եմ՝ դա լավ է։ Տղաներին դուր է գալիս այստեղ լինելը, և մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում միասին։ Չորս խաղի առկայությունը բոլորին ավելի մեծ հնարավորություն է տալիս դրսևորել իրենց և խաղադաշտ դուրս գալու ավելի մեծ շանսեր ունենալ։
- Լատվիան պարտվել է Հայաստանում կայացած վերջին երկու խաղերում։ Դուք չեք մասնակցել այդ հանդիպումներին, բայց ո՞րն է լինելու Երևանում վերջապես հաղթանակի հասնելու հիմնական բանալին։
- Գլխավորը լինելու են մենապայքարները։ Եթե մենք հաղթենք դրանցում, ապա կարող ենք հուսալ և մտածել դրական արդյունքի հասնելու մասին։
- Հավաքականի ամենաերիտասարդ նորեկներից երկուսը Մարկուս Ստրոդսն ու Ալբերտ Ալեքսանյանն են։ Ինչպե՞ս են նրանք հարմարվել թիմին։
- Կարծում եմ՝ շատ լավ են հարմարվել։ Ակնհայտ է, որ նրանք ներուժ ունեցող երիտասարդ խաղացողներ են, և, իմ կարծիքով, թիմը նրանց շատ ջերմ է ընդունել։
Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրի Հայաստան – Լատվիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։
armsport.am


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը