Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության
Երուսաղեմում Յոմ Կիպուրի տոնի ժամանակ պղպեղային սփրեյ են ցողել 9-ամյա հայ երեխայի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իսրայելական Channel 13-ի լրագրող Յոսի Էլին «X»-ի իր էջում հայտնել է, որ Վիլյամ անունով տղան հեծանիվ է վարել Երուսաղեմի Մամիլա թաղամասի մոտ՝ ականջակալներով երաժշտություն լսելով։ Լրագրողի փոխանցմամբ՝ մի խումբ երիտասարդներ սպառնալիքներով մոտեցել են երեխային և պահանջել հանել ականջակալները, ինչից հետո նրա ուղղությամբ պղպեղային սփրեյ են ցողել։
Լրագրողը հրապարակել է նաև կադրեր, որոնցում երեխան շտապօգնության մեքենայում բուժօգնություն է ստանում։ Նա հարձակվողներին ներկայացրել է որպես հրեա ծայրահեղականներ։
Լրագրողի տեղեկություններով՝ սա երեխայի նկատմամբ երկրորդ հարձակումն է։ Առաջին դեպքի ժամանակ Վիլյամի հետ եղել է հայրը և պաշտպանել նրան, իսկ այս անգամ երեխան միայնակ է եղել։
Վիլյամի մայրը լրագրողին պատմել է, որ դեպքից հետո որդին դժվարությամբ է քնում և վախենում է արտաքինից հրեա կրոնավորների նմանվող անձանցից։
Լրագրողը պնդում է, որ միջադեպն արձանագրվել է անվտանգության տեսախցիկներով, սակայն ոստիկանությունը գործը փակել է՝ որևէ մեկին չձերբակալելով։
Վերջին ամիսներին Երուսաղեմի հայկական թաղամասում արձանագրվել են հայ համայնքի և եկեղեցական կառույցների դեմ ուղղված այլ միջադեպեր ևս։ Օգոստոսի 2-ին ոստիկանությունը ձերբակալել էր վեց կրոնավոր հրեաների՝ հինգ անչափահասի և մեկ չափահասի, որոնք, ըստ ոստիկանության, հարվածել էին Սրբոց Հակոբյանց վանքի մուտքի դռանը, ինչպես նաև քարեր նետել վանական համալիրի ուղղությամբ։ Երեք կասկածյալի մուտքը Հին քաղաք ժամանակավորապես արգելվել էր, մյուս երեքի կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Ոստիկանությունը հայտարարել էր, որ խստորեն է վերաբերում բռնության և ռասիզմի դրսևորումներին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով