Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքին
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտնել է, որ երկրի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքին: «Գրեթե քառասուն տարի անց Իտալիան նորից ունի միջուկային էներգիայի արտադրության կանոնակարգման իրավական շրջանակ: Խիզախ և ողջամիտ ընտրություն:
Այսօր մենք էլեկտրաէներգիա ենք ներմուծում հարևան երկրներում գործող ատոմակայաններից, սակայն ինքներս չենք կարող այն արտադրել: Այս օրենքը կոչված է փոխելու իրավիճակը»,- հայտնել է նա:
Մելոնին նաև գրել է. «Ի՞նչ է սա նշանակում ընտանիքների և բիզնեսի համար.
• Ավելի մեծ էներգետիկ անվտանգություն. ավելի քիչ կախվածություն օտարերկրյա պետություններից և ավելի քիչ խոցելիություն միջազգային ճգնաժամերի նկատմամբ, որոնց համար մենք վճարել ենք մեր կոմունալ հաշիվներով:
• Կայուն և ցածր արտանետումներով էներգիա, որն աշխատում է բոլոր մյուս աղբյուրների հետ համատեղ՝ սկսած վերականգնվող էներգետիկայից:
• Կոնկրետ պատասխան էլեկտրաէներգիայի աճող պահանջարկին, որը պայմանավորված է տվյալների կենտրոններով (Data centers) և արհեստական բանականությամբ:
Մենք խոսում ենք հաջորդ սերնդի տեխնոլոգիաների, այլ ոչ թե հին ատոմակայանների մասին:
Այժմ կառավարությունը կմշակի անվտանգության, թույլտվությունների ստացման, թափոնների կառավարման և տարածքային հարաբերությունների կարգավորման կանոնակարգերը:
Սա իտալացիներին տրված մեր հանձնառությունն էր, ևս մեկ խոստում, որը մենք կատարեցինք:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով